https://arm.sputniknews.ru/20251118/baqvi-bantum-pahvvogh-vigen-euljeqchjani-vitshaky-ktruk-vatacel-e-95944487.html
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ընկալում է որպես հայ բանտարկյալների տառապանքների ծաղր։ 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T08:38+0400
2025-11-18T08:38+0400
2025-11-18T08:42+0400
վիգեն էուլջեքչյան
բաքու
բանտ
փաստաբան
անվասայլակ
հայ
հայ-ադրբեջանական
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27787361_0:0:1600:900_1920x0_80_0_0_7e75cdcc15921e0284e48fabf1910fe9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, և փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Փաստաբանը հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում՝ նշելով, որ 45–օրյա ընդմիջումից հետո Վիգեն Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին և կարճ զրույց ունեցել։Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։Փաստաբանի փոխանցմամբ` Վիգենը նաև հայտնել է, որ բավարար սնունդ չի ստանում. Իրեն տալիս են միայն հաց և թեյ։«Սա անմարդկային և նվաստացնող վերաբերմունք է։ Նման վերաբերմունքը հատկապես անհանգստացնող է՝ հաշվի առնելով նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային հայտարարությունները», - նշել է փաստաբանը։Նա ասել է, որ ընտանիքը այս հայտարարությունները ընկալում է որպես հայ բանտարկյալների տառապանքների ծաղր։Մինասյանը նշել է, որ Էուլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը և ՄԱԿ-ի` բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները (Մանդելայի կանոնները)։«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին«Բժշկական օգնությունից զրկելը, սննդից զրկելը, դեղորայքից հրաժարվելը և անվասայլակից հրաժարվելը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջության և կյանքի համար», - նշել է փաստաբանը։Փաստաբանն ահազանգել է, որ այս ամենը լուրջ սպառնալիք է ներկայացնում Վիգեն Էուլջեքչյանի կյանքի համար և միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ միջամտել, որ Էուլջեքչյանի համար անհապաղ ապահովվի անկախ բժշկական զննում, միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական հասանելիություն, անվասայլակի տրամադրում, բավարար սնունդ և անհրաժեշտ դեղորայք։Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։Գրեթե 5 տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27787361_205:0:1405:900_1920x0_80_0_0_313e3e1d7b7f891545676b0d01f0a398.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն էուլջեքչյան, բաքու, բանտ, փաստաբան, անվասայլակ, հայ, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ
վիգեն էուլջեքչյան, բաքու, բանտ, փաստաբան, անվասայլակ, հայ, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է
08:38 18.11.2025 (Թարմացված է: 08:42 18.11.2025) Փաստաբանի խոսքով` Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ընկալում է որպես հայ բանտարկյալների տառապանքների ծաղր։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, և փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Փաստաբանը հայտարարություն է հրապարակել
X սոցիալական ցանցում՝ նշելով, որ 45–օրյա ընդմիջումից հետո Վիգեն Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին և կարճ զրույց ունեցել։
Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։
«Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Չնայած իր վիճակին` նրան որևէ բուժում կամ իրավական պաշտպանության միջոցներ չեն նշանակվել։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ», - նշել է փաստաբանը։
Փաստաբանի փոխանցմամբ` Վիգենը նաև հայտնել է, որ բավարար սնունդ չի ստանում. Իրեն տալիս են միայն հաց և թեյ։
«Սա անմարդկային և նվաստացնող վերաբերմունք է։ Նման վերաբերմունքը հատկապես անհանգստացնող է՝ հաշվի առնելով նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային հայտարարությունները», - նշել է փաստաբանը։
Նա ասել է, որ ընտանիքը այս հայտարարությունները ընկալում է որպես հայ բանտարկյալների տառապանքների ծաղր։
Մինասյանը նշել է, որ Էուլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը և ՄԱԿ-ի` բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները (Մանդելայի կանոնները)։
«Բժշկական օգնությունից զրկելը, սննդից զրկելը, դեղորայքից հրաժարվելը և անվասայլակից հրաժարվելը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջության և կյանքի համար», - նշել է փաստաբանը։
Փաստաբանն ահազանգել է, որ այս ամենը լուրջ սպառնալիք է ներկայացնում Վիգեն Էուլջեքչյանի կյանքի համար և միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ միջամտել, որ Էուլջեքչյանի համար անհապաղ ապահովվի անկախ բժշկական զննում, միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական հասանելիություն, անվասայլակի տրամադրում, բավարար սնունդ և անհրաժեշտ դեղորայք։
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման
դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։