00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տաշիր կապիտալ» ընկերությունն ընդդեմ ՀԾԿՀ–ի. դատական առաջին նիստի մանրամասները

© SputnikՀԷՑ
ՀԷՑ - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2026
Բաժանորդագրվել
«Տաշիր կապիտալի» փաստաբանները հայտարարեցին` ընկերության լիցենզիան հետ կանչելու որոշումը և այն պետության ժամանակավոր կառավարմանը հանձնելը թելադրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ վարչական դատարանում սկսվել է «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննությունը, որով ընկերությունը վիճարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը:
Ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ:
Նրա խոսքով՝ այդ որոշումները քաղաքականապես մոտիվացված բնույթ են կրել և ընդունվել են 2025 թվականի հունիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ֆոնին։
Փաշինյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ եկել է ընկերության ազգայնացման կամ պետականացման ժամանակը, և դա պետք է տեղի ունենա շատ արագ։ Նա նաև նշել էր, որ հանձնարարել է ընկերության բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:
«Տաշիր կապիտալի» փաստաբանները միջնորդություն ներկայացրին, որ դատաքննության ընթացքում որպես 3–րդ կողմ ներգրավվեն ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Պատասխանող կողմի՝ ՀԾԿՀ ներկայացուցիչների խնդրանքով դատարանը սահմանափակեց նիստերի դահլիճում նկարահանումը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվեց նկարահանել բացառապես հայցվոր կողմին։
Դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 19–ին` ժամը 14։30–ին։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0