https://arm.sputniknews.ru/20260115/patrast-enq-pataskhanel-ete-hraparakvats-teqstic-hetvo-harcer-tsagen-pashinjany-irani-masin-97776295.html
Պատրաստ ենք պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո հարցեր ծագեն. Փաշինյանը` Իրանի մասին
Պատրաստ ենք պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո հարցեր ծագեն. Փաշինյանը` Իրանի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս պահին ՀՀ–ին հաջողվում է բանակցություններում հաշվի առնել նաև միջազգային այլ գործընկերների մոտեցումները։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T13:50+0400
2026-01-15T13:50+0400
2026-01-15T13:50+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92531718_0:934:1600:1834_1920x0_80_0_0_4a576ddc36822f38109f390906bc5534.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է պատասխանել Իրանի մտահոգություններին, եթե ԱՄՆ–ում ստորագրված վերջին փաստաթղթից հետո նոր հարցեր ծագեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրանական կողմի մտահոգություններին։Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին ավելի վաղ հայտարարել էր, թե Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար (դեսպանն ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել նաև «Թրամփի ուղու» հետ կապված)։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ մանրամասն քննարկել ենք «Թրամփի ուղու» հետ կապված հարցերը։ ԱյսօրՎարչապետի խոսքով՝ ՀՀ-ն բանակցությունների ժամանակ հաշվի է նստում իր միջազգային գործընկերների մոտեցումների հետ։«Քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները հաշվի ենք առնում. բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների հանգենք, ինչը, կարծում եմ, այս պահին ստացվել է»,– ընդգծեց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92531718_0:692:1600:1892_1920x0_80_0_0_000dd9f0f9ab91ec22d766040c48d5b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, մասուդ փեզեշքիան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, մասուդ փեզեշքիան
Պատրաստ ենք պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո հարցեր ծագեն. Փաշինյանը` Իրանի մասին
Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս պահին ՀՀ–ին հաջողվում է բանակցություններում հաշվի առնել նաև միջազգային այլ գործընկերների մոտեցումները։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է պատասխանել Իրանի մտահոգություններին, եթե ԱՄՆ–ում ստորագրված վերջին փաստաթղթից հետո նոր հարցեր ծագեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրանական կողմի մտահոգություններին։
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին ավելի վաղ
հայտարարել էր, թե Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար (դեսպանն ավելի վաղ իր
մտահոգությունն էր հայտնել նաև «Թրամփի ուղու» հետ կապված)։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ մանրամասն քննարկել ենք «Թրամփի ուղու» հետ կապված հարցերը։ Այսօր
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստան այցելեց Վաշինգտոնի գագաթաժողովից 10 օր անց. մենք հանգամանալից ու մանրամասն զրույց ենք ունեցել։ Կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց նաև նշել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում պատրաստ ենք՝ անընդհատ կապի մեջ ենք և պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր ծագեն»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն բանակցությունների ժամանակ հաշվի է նստում իր միջազգային գործընկերների մոտեցումների հետ։
«Քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները հաշվի ենք առնում. բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների հանգենք, ինչը, կարծում եմ, այս պահին ստացվել է»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա
հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։