00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն «Թրամփի ուղին» կարող է օգտագործել այլ նպատակով․ դեսպան

© Photo : ScreenshotԽալիլ Շիրղոլամի
Խալիլ Շիրղոլամի - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2026
Բաժանորդագրվել
Նորանշանակ դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն, և որևէ հարց չպետք է մարտահրավեր դառնա նրանց համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,- ասաց դեսպանը։
Նա շեշտեց՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն, և որևէ հարց, խնդիր չպետք է մարտահրավեր դառնա այդ հարաբերությունների համար։ Նա հույս հայտնեց, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն։ Ընդգծեց՝ հարցը շարունակում է մնալ պաշտոնական Թեհրանի ուշադրության կենտրոնում։
Նրա խոսքով՝ հայ գործընկերներին ևս հայտնել են՝ Հայաստանին վստահում են, սակայն գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը մի շարք գործողություններ է ձեռնարկել Իրանի նկատմամբ։
Շիրղոլամին շեշտեց՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն, և որևէ հարց, խնդիր չպետք է մարտահրավեր դառնա այդ հարաբերությունների համար։ Նա հույս հայտնեց, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն։ Ընդգծեց՝ հարցը շարունակում է մնալ պաշտոնական Թեհրանի ուշադրության կենտրոնում։
Դեսպանը հավելեց, որ Իրանը ողջունում է Հայաստանի ապաշրջափակմանը և զարգացմանն ուղղված ցանկացած քայլ։ Նրա կարծիքով՝ այս համատեքստում Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ արևմուտք-արևելք և հյուսիս-հարավ ուղղություններով։
««Հյուսիս-հարավ» միջանցքը Հայաստանում կարող է ունենալ երկու ճյուղավորում՝ Օմանից դեպի Ռուսաստան և Հնդկաստան, ինչպես նաև Օմանից դեպի Սև ծով»,- նշեց դեսպանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0