https://arm.sputniknews.ru/20260114/hhn-darnum-e-irani-dem-tshnamabar-tramadrvats-uzheri-gvortsvoghutjunneri-kentrvon-despan-97737230.html
ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն. դեսպան
ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն. դեսպան
Sputnik Արմենիա
Շիրղոլամին շեշտեց, որ Իրանը Հայաստանի կողքին է եղել ամենադժվար պահերին՝ ակնարկելով, որ նույնն այսօր Թեհրանը Երևանից է ակնկալում։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T14:06+0400
2026-01-14T14:06+0400
2026-01-14T14:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
դեսպանատուն
բողոքի նոտա
ռիալ (իրանի դրամը)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97737408_6:0:2267:1272_1920x0_80_0_0_ad6ce622847d30c763bb20d1f2149e27.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին, ըստ էության, մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ արտահայտվեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ամենը կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ նաև հայ-իրանական հարաբերությունների վրա՝ դեսպանը նշեց՝ բազմիցս համապատասխան դիտարկումներ են փոխանցել պատկան մարմիններին։ Ըստ նրա՝ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար (դեսպանն ավելի վաղ իր մտահոգություննէր հայտնել նաև «Թրամփի ուղու» հետ կապված)։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97737408_511:0:2207:1272_1920x0_80_0_0_10b70b486f892eec787061b8b4f38bb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, դեսպանատուն, բողոքի նոտա, ռիալ (իրանի դրամը)
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, դեսպանատուն, բողոքի նոտա, ռիալ (իրանի դրամը)
ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն. դեսպան
14:06 14.01.2026 (Թարմացված է: 14:32 14.01.2026) Շիրղոլամին շեշտեց, որ Իրանը Հայաստանի կողքին է եղել ամենադժվար պահերին՝ ակնարկելով, որ նույնն այսօր Թեհրանը Երևանից է ակնկալում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին, ըստ էության, մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ արտահայտվեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Արդեն 6 օր է՝ երեկոյան 6-ից 9-ը մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ շատ հստակ ասացի»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ամենը կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ նաև հայ-իրանական հարաբերությունների վրա՝ դեսպանը նշեց՝ բազմիցս համապատասխան դիտարկումներ են փոխանցել պատկան մարմիններին։
Ըստ նրա՝ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար (
դեսպանն ավելի վաղ իր մտահոգություննէր հայտնել նաև «Թրամփի ուղու» հետ կապված)։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։