https://arm.sputniknews.ru/20260108/talini-surb-astvatsatsin-ekeghecum-maqragvortsman-hatuk-karg-katarvec-tesanjut-97589650.html
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. տեսանյութ
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. տեսանյութ
Sputnik Արմենիա
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը զարմացած չէ իշխանության պահվածքից։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T20:30+0400
2026-01-08T20:30+0400
2026-01-08T20:39+0400
հայաստան
թալին
հայ առաքելական եկեղեցի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97589446_0:0:1281:720_1920x0_80_0_0_a95d6fc359ee12c9ba28250649ba0027.jpg
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց, որին հաջորդեց ժամերգությունը։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեի (ներկայում՝ Արամայիս Թախմազյան) մատուցած «պատարագից» հետո եկեղեցին պետք է մաքրվի։ Հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։Անդրադառնալով Մուղնու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանին Սուրբ ծննդյան պատարագին մասնակցելու թույլտվություն չտալուն՝ Վրթանես քահանան նշեց, որ ինքը զարմացած չէ իշխանության պահվածքից։ Նրա խոսքով՝ տեր Գարեգինն իշխանության կողմից վարվող հակաեկեղեցական պայքարի թիրախում է։«Տնային կալանքն այդ նպատակներից մեկն է, որպեսզի թեմի կյանքը խաթարեն, և իրենք որևէ նման արտոնություն չէին տա։ Իրենք քրիստոնեական մոտեցում չունեն, որ Սուրբ ծննդին քրիստոնեական դրսևորումներ ունենան։ Իրենց դրսևորումները հակաքրիստոնեական են և ոչ հոգևոր, իրենց մոտեցումները՝ աղանդավորական ու անօրեն։ Մոտենում են Սահմանադրության և օրենքների խախտումով՝ խաթարելով եկեղեցու կանոններն ու ներքին կյանքը»,– ավելացրեց տեր Վրթանեսը։Բոլորի աչքի առջև, իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանցագործություն․ փաստաբանՀիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց
Sputnik Արմենիա
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց
2026-01-08T20:30+0400
true
PT2M25S
Բժիշկն ասել է, որ ակտիվ կյանք է ինձ ցուցված. Տեր Վրթանեսը` հայտնի դեպքերից հետո իր ակտիվության մասին
Sputnik Արմենիա
Բժիշկն ասել է, որ ակտիվ կյանք է ինձ ցուցված. Տեր Վրթանեսը` հայտնի դեպքերից հետո իր ակտիվության մասին
2026-01-08T20:30+0400
true
PT2M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97589446_0:0:961:720_1920x0_80_0_0_56ac49bfbfe026b53ffb611cea57db82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թալին, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, թալին, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. տեսանյութ
20:30 08.01.2026 (Թարմացված է: 20:39 08.01.2026) Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը զարմացած չէ իշխանության պահվածքից։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց, որին հաջորդեց ժամերգությունը։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեի (ներկայում՝ Արամայիս Թախմազյան) մատուցած «պատարագից» հետո եկեղեցին պետք է մաքրվի։
Հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ «Ցավալի է, որ այդ ամենը կատարվեց համայնքապետի կարգավիճակ ունեցող պետական պաշտոնյայի (Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյան. խմբ․) և ոստիկանների ներկայությամբ։ Այսինքն՝ ուժայինների միջոցով եկեղեցի ներխուժում կազմակերպվեց, և խաթարվեց կրոնական ծեսը։ Օրինական հոգևոր հովիվը և հավատացյալ ժողովուրդը չկարողացան Սուրբ ծննդյան պատարագ մատուցել։ Բայց մեր խելամիտ ու համբերատար քահանաները և բարեպաշտ ժողովուրդը խուսափեցին բախումից, որը նպատակադրել էին եկեղեցի ներխուժում կազմակերպող խուլիգանական կեցվածքով համայնքապետը և հավանաբար նաև ուժայինները»,– ասաց տեր Վրթանեսը։
Անդրադառնալով Մուղնու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանին Սուրբ ծննդյան պատարագին
մասնակցելու թույլտվություն չտալուն՝ Վրթանես քահանան նշեց, որ ինքը զարմացած չէ իշխանության պահվածքից։ Նրա խոսքով՝ տեր Գարեգինն իշխանության կողմից վարվող հակաեկեղեցական պայքարի թիրախում է։
«Տնային կալանքն այդ նպատակներից մեկն է, որպեսզի թեմի կյանքը խաթարեն, և իրենք որևէ նման արտոնություն չէին տա։ Իրենք քրիստոնեական մոտեցում չունեն, որ Սուրբ ծննդին քրիստոնեական դրսևորումներ ունենան։ Իրենց դրսևորումները հակաքրիստոնեական են և ոչ հոգևոր, իրենց մոտեցումները՝ աղանդավորական ու անօրեն։ Մոտենում են Սահմանադրության և օրենքների խախտումով՝ խաթարելով եկեղեցու կանոններն ու ներքին կյանքը»,– ավելացրեց տեր Վրթանեսը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։