00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովուրդը մեզ հետ Մաստարա եկավ՝ պատարագին մասնակցելու․ Տեր Փառենը՝ Թալինի դեպքերի մասին

© SputnikՏեր Փառենը
Տեր Փառենը - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2026
Բաժանորդագրվել
Հոգևորականը հավատում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին Հովհաննավանքի ճակատագրին չի արժանանալու։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Հայկ քահանա Քոչարյանին այդպես էլ թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի մտնել, կանոնական պատարագ մատուցել, անգամ եկեղեցու ներսում աղոթք անել։ Արագածոտնի թեմի հոգևորականները, եկեղեցու դպիրները, երգչախումբն ու հավատավոր ժողովուրդը ստիպված եղան Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի գնալ՝ Սուրբ ծննդյան պատարագին մասնակցելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ առավոտյան տեղի ունեցած դեպքերին։
Ավելի վաղ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ Սուրբ ծննդյան պատարագը Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցելու է կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեն, ներկայում՝ Արամայիս Թախմազյանը։ Առավոտյան Սափեյանն իր աջակիցների հետ եկեղեցու մոտ էր և թույլ չտվեց թեմի հոգևորականներին եկեղեցի մտնել։
Տեր Փառենի խոսքով՝ տեր Հայկին նույնիսկ թույլ չտվեցին եկեղեցի մտնել, իրերը վերցնել, աղոթք անել ու դուրս գալ։
«Կարգալույծ եղած անձը նախօրոք այնտեղ էր, մենք բավականին շուտ էինք գնացել, առավոտյան 8-ին մոտ եկեղեցու մոտ էինք, բայց իրենք դրանից էլ վաղ էին գնացել։ Մենք բացատրում էինք մարդկանց, որ պատարագը պետք է հոգևոր հովիվը մատուցի, սակայն նրանց չլսեցին։ Երկար վիճաբանություն էր, փորձում էին խոսակցությունն այլ տեղ տանել, բայց մենք թույլ չտվեցինք։ Նաև այդտեղ հավաքված պարզ մարդիկ, ուխտավորներ կային, ու փառք Աստծո, որ բախումներ չեղան։ Մեր ժողովուրդը հոգևորականի խոսքը լսում է։ Մենք ասեցինք, որ թույլ չենք տա, որ մեկի քթից կամ մատից արյուն հոսի»,- ասաց տեր Փառենը։
Նրա խոսքով՝ բախումների պատճառ չստեղծելու համար իրենք երկար չմնացին եկեղեցու մոտ, քանի որ կարող էին՝ տաքարյուն մարդիկ լինեին, նյարդերը տեղի տային։ Ուստի տեղում աղոթք արեցին և մեքենաներով գնացին Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի։
«Այնտեղ պատարագ մատուցեցինք, հետո ջուրը օրհնվեց, բաշխվեց ժողովրդին։ Վերջում էլ եկեղեցու բակում ավանդաբար մատաղ է եղել, հյուրասիրություն, մասնակցել են գյուղացիները, թալինցիները»,- նշեց տեր Փառենը։
Հոգևորականը չի կարծում, թե Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին կարող է Հովհաննավանքի ճակատագրին արժանանալ, քանի որ նրա խոսքով՝ տեր Հայկը բավականին վաղուց է տարածաշրջանում ծառայում, մեծ հարգանք է վայելում համայնքում, պահանջված է ժողովրդի կողմից։
Հիշեցնենք՝ Հովհաննավանքն արդեն մի քանի ամիս է՝ ըստ էության զավթված է կարգալույծ հռչակված քահանայի՝ նախկինում տեր Արամի, ներկայում՝ Ստեփան Ասատրյանի կողմից, որն իր աջակիցների հետ միասին թույլ չէր տալիս վանքի քահանային՝ տեր Սարգիսին մուտք գործել եկեղեցի ու մինչ այսօր շարունակում է հակականոնական ծեսեր անել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
Լրահոս
0