https://arm.sputniknews.ru/20260106/pashinjany-kvoch-arec-hvogevvorakannerin-mianal-barenvorvogmany-ev-zeghchel-katvoghikvosi-anuny-97516473.html
Փաշինյանը կոչ արեց հոգևորականներին միանալ «բարենորոգմանը» և զեղչել կաթողիկոսի անունը
Փաշինյանը կոչ արեց հոգևորականներին միանալ «բարենորոգմանը» և զեղչել կաթողիկոսի անունը
Sputnik Արմենիա
Փաշինյանն ամենայն հայոց կաթողիկոսին և նրան աջակցող հոգևորականներին անվանեց հերձված։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T14:36+0400
2026-01-06T14:36+0400
2026-01-06T15:29+0400
նիկոլ փաշինյան
ուխտերթ
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97517345_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4ce63b92bad06d068fcc41e5f63645e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին մասնակցել պատարագներին, հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանն» ու զեղչել կաթողիկոսի անունը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր իր հրավիրած ուխտերթի ավարտին՝ ելույթ ունենալով Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ տեղադրված բեմահարթակից (Սուրբ Աննա եկեղեցու բակում ամեն օր Բագրատ սրբազանն էր հանդիպում իր աջակիցների հետ– խմբ․)։2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։Անդրադառնալով կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսների շուրջ զրույցներին՝ Փաշինյանը հայտարարեց, թե որևէ մեկն իրեն չի սրբացնում, այլ ընդհակառակը՝ ընդունում է իր մեղավորությունը և պատասխանատվությունը։Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։ՀՀ վարչապետը ներողություն խնդրեց «Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու համար» և հայտարարեց, որ այլևս մենակ չեն թողնի։ «Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք, մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև այսուհետ եկեղեցին և պետությունն իրար հետ են»,- հայտարարեց Փաշինյանը։ Իր ելույթն ավարտեց Սաղմոսով։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97517345_198:0:1638:1080_1920x0_80_0_0_5adc2d0e627151944238f93b924ffd95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ուխտերթ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
նիկոլ փաշինյան, ուխտերթ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
Փաշինյանը կոչ արեց հոգևորականներին միանալ «բարենորոգմանը» և զեղչել կաթողիկոսի անունը
14:36 06.01.2026 (Թարմացված է: 15:29 06.01.2026) Փաշինյանն ամենայն հայոց կաթողիկոսին և նրան աջակցող հոգևորականներին անվանեց հերձված։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին մասնակցել պատարագներին, հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանն» ու զեղչել կաթողիկոսի անունը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր իր հրավիրած ուխտերթի ավարտին՝ ելույթ ունենալով Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ տեղադրված բեմահարթակից (Սուրբ Աննա եկեղեցու բակում ամեն օր Բագրատ սրբազանն էր հանդիպում իր աջակիցների հետ– խմբ․)։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
Անդրադառնալով կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսների շուրջ զրույցներին՝ Փաշինյանը հայտարարեց, թե որևէ մեկն իրեն չի սրբացնում, այլ ընդհակառակը՝ ընդունում է իր մեղավորությունը և պատասխանատվությունը։
«Այսօր եկեղեցու փաստացի պետն (նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին–խմբ.) ու իր ձևավորած նեղ շրջապատը, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին․․․ Մենք էլ պետք է ընդունենք մեր մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ, մենք մեր եկեղեցին մենակ ենք թողել հերձվածի հետ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։
ՀՀ վարչապետը ներողություն խնդրեց «Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու համար» և հայտարարեց, որ այլևս մենակ չեն թողնի։ «Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք, մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև այսուհետ եկեղեցին և պետությունն իրար հետ են»,- հայտարարեց Փաշինյանը։ Իր ելույթն ավարտեց Սաղմոսով։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։