https://arm.sputniknews.ru/20260106/pashinjany-knvoj-ev-timakicneri-het-pataragi-e-masnakcum-surb-grigvor-lusavvorich-ekeghecum-97504344.html
Փաշինյանը կնոջ և թիմակիցների հետ պատարագի է մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Փաշինյանը կնոջ և թիմակիցների հետ պատարագի է մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Sputnik Արմենիա
Պատարագը մատուցվում է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից մեկի` Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T10:47+0400
2026-01-06T10:47+0400
2026-01-06T15:41+0400
տեսանյութեր
տեսանյութ
նիկոլ փաշինյան
ուխտերթ
հայաստան
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97503092_0:0:1920:1080_1920x0_80_0_0_38dc407a6af5437ddea0d201dc3117d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագին այսօր մասնակցում է ՔՊ-ական ամբողջ վերնախավը։Պատարագը մատուցվում է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։Եկեղեցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, Փաշինյանի խորհրդական Լիլիթ Մակունցը, պատգամավորներ և ուրիշներ։Եկեղեցում մեծ թվով պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են։Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագից հետո՝ 13։00-ին, մեկնարկելու է ուխտերթ դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97503092_294:0:1734:1080_1920x0_80_0_0_b03eafb8622a67ee1362624491c15770.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, ուխտերթ, հայաստան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, ուխտերթ, հայաստան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Փաշինյանը կնոջ և թիմակիցների հետ պատարագի է մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
10:47 06.01.2026 (Թարմացված է: 15:41 06.01.2026) Պատարագը մատուցվում է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից մեկի` Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագին այսօր մասնակցում է ՔՊ-ական ամբողջ վերնախավը։
Պատարագը մատուցվում է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։
Եկեղեցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, Փաշինյանի խորհրդական Լիլիթ Մակունցը, պատգամավորներ և ուրիշներ։
Եկեղեցում մեծ թվով պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագից հետո՝ 13։00-ին, մեկնարկելու է ուխտերթ դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։