https://arm.sputniknews.ru/20260106/majr-atvor-ejmiatsnum-surb-tsnndjan-pataragy-matucvum-e-garegin-b-i-glkhavvorutjamb--97506572.html
Մայր աթոռ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագը մատուցվում է Գարեգին Բ-ի գլխավորությամբ
Մայր աթոռ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագը մատուցվում է Գարեգին Բ-ի գլխավորությամբ
Sputnik Արմենիա
Իշխանության ներկայացուցիչները Սուրբ ծննդյան պատարագին մասնակցում են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T11:18+0400
2026-01-06T11:18+0400
2026-01-06T15:38+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
տեսանյութեր
տեսանյութ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
պատարագ
սուրբ ծնունդ
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97505401_0:0:1281:720_1920x0_80_0_0_39aa18b6edb3eb2a8da1e6dfda4dd53b.jpg
Վայր աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ։Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է, որ Էջմիածնում պատարագին մասնակցում են նաև նախկին պաշտոնյաներ և ընդդիմադիր գործիչներ` ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կնոջ հետ, նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և այլք։Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։Իշխանության ներկայացուցիչները Սուրբ ծննդյան պատարագին մասնակցում են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97505401_137:0:1097:720_1920x0_80_0_0_95abb8c5af03802b8bbab9fe77efd220.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, видео, տեսանյութեր, տեսանյութ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ, սուրբ ծնունդ, հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին, видео, տեսանյութեր, տեսանյութ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ, սուրբ ծնունդ, հայ առաքելական եկեղեցի
Մայր աթոռ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագը մատուցվում է Գարեգին Բ-ի գլխավորությամբ
11:18 06.01.2026 (Թարմացված է: 15:38 06.01.2026) Իշխանության ներկայացուցիչները Սուրբ ծննդյան պատարագին մասնակցում են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Վայր աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ։
Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է, որ Էջմիածնում պատարագին մասնակցում են նաև նախկին պաշտոնյաներ և ընդդիմադիր գործիչներ` ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կնոջ հետ, նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և այլք։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։
Իշխանության ներկայացուցիչները Սուրբ ծննդյան պատարագին մասնակցում են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։