00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
50 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգանվեր ծառայությունը ստորադասվում է անձնական և խմբակային նեղ շահերի․ Գարեգին Բ

Բաժանորդագրվել
Վեհափառն ընդգծեց՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակության, այլև համայնքների ու հավատացյալների համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելն աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ ծննդյան պատարագի ավարտին հավատացյալներին ուղղված իր խոսքում այս մասին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
«Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից և անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդանդուրժողության, բանավեճը վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ ու ազգանվեր ծառայությունը` ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի»,- ասաց վեհափառ հայրապետը։
Նա հավելեց, որ այսօր էլ Հայ առաքելական սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը ոչ միայն լուրջ հարված է հասցնում մեր ազգի ու պետության հեղինակությանը, այլև խորը վերք է համայնքների ու հավատացյալների համար։
«Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան՝ հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց եկեղեցին սուրբ է ու սրբարար»,- ասաց վեհափառ հայրապետը։
Նա հիշեցրեց, որ մեր եկեղեցին պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է հալածանքների, անցել սոսկալի տառապանքների միջով, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել ու չի սասանվել։ Ամենայն հայող կաթողիկոսն աղոթք բարձրացրեց՝ խնդրելով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր երկրում, մեր պետությունը հզորանա ապահովության ու շենության, ժողովուրդը հարատևի բարօրության մեջ։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0