https://arm.sputniknews.ru/20260106/arcakhahajery-spasum-en-vehapari-vrtanes-srbazani-veraberjal-vorvoshmany-97509205.html
Արցախահայերը սպասում են վեհափառի` Վրթանես սրբազանի վերաբերյալ որոշմանը
Արցախահայերը սպասում են վեհափառի` Վրթանես սրբազանի վերաբերյալ որոշմանը
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ խնդիրները պետք է լուծում ստանան, բայց այդ ամենը պետք է արվի եկեղեցու ներսում և կանոնական ճանապարհով։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T11:50+0400
2026-01-06T11:50+0400
2026-01-06T15:37+0400
արցախ
արտակ բեգլարյան
վրթանես եպիսկոպոս աբրահամյան
հայ առաքելական եկեղեցի
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97508919_0:0:1280:720_1920x0_80_0_0_5ca4593dd44ed2951e3e6561b8653b7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Արցախահայերը սպասում են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմանն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերաբերյալ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։Ավելի վաղ արցախյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը, քանի որ նա լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։Նշեց՝ խնդիրները պետք է լուծվեն, բայց դա պետք է արվի բացառապես եկեղեցու ներսում։Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ Բեգլարյանը նշեց՝ այդ ամենը հակասահմանադրական է, հակականոնական, հակապետական և հակաբարոյական։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97508919_227:0:1187:720_1920x0_80_0_0_f9e8afaff3931f85fc2ab65b082d8714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, видео, արտակ բեգլարյան, վրթանես եպիսկոպոս աբրահամյան, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ, видео, արտակ բեգլարյան, վրթանես եպիսկոպոս աբրահամյան, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Արցախահայերը սպասում են վեհափառի` Վրթանես սրբազանի վերաբերյալ որոշմանը
11:50 06.01.2026 (Թարմացված է: 15:37 06.01.2026) Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ խնդիրները պետք է լուծում ստանան, բայց այդ ամենը պետք է արվի եկեղեցու ներսում և կանոնական ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Արցախահայերը սպասում են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմանն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերաբերյալ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ արցախյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ
բաց նամակ են հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը, քանի որ նա լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։
«Հույս ունեմ՝ վեհափառ հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի, դրան զուգահեռ պետք է նաև թափանցիկ և արդյունավետ գործընթաց լինի, եկեղեցում եղած խնդիրները կամ բարձրաձայնված տարբեր հարցեր վեր հանվեն և հասցեագրվեն, որ որևէ մեկը, հատկապես իշխանությունը չփորձի այդ հարցերը շահարկել»,- ասաց Բեգլարյանը։
Նշեց՝ խնդիրները պետք է լուծվեն, բայց դա պետք է արվի բացառապես եկեղեցու ներսում։
Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ Բեգլարյանը նշեց՝ այդ ամենը հակասահմանադրական է, հակականոնական, հակապետական և հակաբարոյական։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։