https://arm.sputniknews.ru/20260106/ajd-ughin-pights-e-raffi-hvovhannisjany-garegin-bi-dem-durs-ekats-episkvopvosneri-masin-97518332.html
Այդ ուղին պիղծ է․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած եպիսկոպոսների մասին
Այդ ուղին պիղծ է․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած եպիսկոպոսների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը վստահ է, որ ինչն էլ առաջնորդի կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներին՝ փառասիրությունը, գումարը, թե այլ հանգամանքը, նրանց գործողություններն... 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T11:35+0400
2026-01-06T11:35+0400
2026-01-06T15:39+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
րաֆֆի հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97505199_0:0:1280:720_1920x0_80_0_0_5271209ab597be35bd77c6d6efbc7a8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Եթե կաթողիկոսի հեռացման արշավին միացած 10 եպիսկոպոսները շարունակեն իրենց ճանապարհը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայ պատմագրության մեջ մտնելու են որպես նզովյալներ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։Նրա խոսքով՝ այդ սրբազաններից գոնե մեկն իր մեջ պետք է ուժ գտնի, որ հասկանա՝ իրենց բռնած ուղին պիղծ է ոչ միայն աստվածաբանական, այլև մարդկային առումով։ Նրա խոսքով՝ ինչն էլ որ առաջնորդի այդ եպիսկոպոսներին՝ փառասիրությունը, գումարը, թե այլ հանգամանքը, նրանց գործողություններն ընդունելի չեն։«Եթե այս 10-ը շարունակեն խորացնել իրենց վարքը, իրենք չվարչապետի հետ պետք է մտնեն հայ պատմագրության մեջ որպես նզովյալներ, որպես հայ ժողովրդի ոսոխներ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97505199_227:0:1187:720_1920x0_80_0_0_4d1611e936b43baa7ba30958a3d8c09d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, րաֆֆի հովհաննիսյան, видео
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, րաֆֆի հովհաննիսյան, видео
Այդ ուղին պիղծ է․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած եպիսկոպոսների մասին
11:35 06.01.2026 (Թարմացված է: 15:39 06.01.2026) Քաղաքական գործիչը վստահ է, որ ինչն էլ առաջնորդի կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներին՝ փառասիրությունը, գումարը, թե այլ հանգամանքը, նրանց գործողություններն ընդունելի չեն։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Եթե կաթողիկոսի հեռացման արշավին միացած 10 եպիսկոպոսները շարունակեն իրենց ճանապարհը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայ պատմագրության մեջ մտնելու են որպես նզովյալներ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Սրբազանները, կարծելով, թե աստվածատուր առաքելության մեջ են՝ ինչ-որ բան նորոգելու, մոռացել են սեփական բարեվարքության կանոնները և ուղղակի այդ իշխանիկի ձեռքի գործիք են դարձել, հիմա չգիտեմ, թե ինչ պատճառներով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ սրբազաններից գոնե մեկն իր մեջ պետք է ուժ գտնի, որ հասկանա՝ իրենց բռնած ուղին պիղծ է ոչ միայն աստվածաբանական, այլև մարդկային առումով։ Նրա խոսքով՝ ինչն էլ որ առաջնորդի այդ եպիսկոպոսներին՝ փառասիրությունը, գումարը, թե այլ հանգամանքը, նրանց գործողություններն ընդունելի չեն։
«Եթե այս 10-ը շարունակեն խորացնել իրենց վարքը, իրենք չվարչապետի հետ պետք է մտնեն հայ պատմագրության մեջ որպես նզովյալներ, որպես հայ ժողովրդի ոսոխներ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։