00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Արա Զոհրաբյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումների վերաբերյալ կդիմենք ՄԻԵԴ․ Արա Զոհրաբյան
14:06
2 ր
Սուրեն Սուրենյանց
Ալիևը, վկայակոչելով Թրամփին, հստակ հասկացրեց, որ իրենց պարամետրերով է բացվելու ճանապարհը. Սուրեն Սուրենյանց
14:12
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն արդեն պարտվել է եկեղեցուն. քաղաքագետը բացատրում է` ինչպես

© SputnikԳարեգին 2–րդ կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը
Գարեգին 2–րդ կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2026
Գարեգին 2–րդ կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ստեփան Դանիելյանի խոսքով` Փաշինյանի գործողությունները որևէ բովանդակային նպատակ չեն հետապնդում։ Դրանք ուղղված են մեկ բանի՝ ցույց տալու, որ իշխանությունն ունի նվաստացնելու, ճնշելու և պարտադրելու կարողություն։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները տրամաբանության կամ ռացիոնալ քաղաքական հաշվարկի դաշտում դիտարկելն անհնար է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի` անդրադառնալով Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հայտարարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 4-ին, Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Դանիելյանի խոսքով՝ անգամ, եթե տեսականորեն ընդունենք, որ վարչապետը նպատակ ունի իրականացնել եկեղեցական բարեփոխումներ, գործողությունների հաջորդականությունը լիովին հակասում է այդ նպատակին։ Քաղաքագետը հիշեցրեց՝ Փաշինյանը ձևավորել է շուրջ տասը եպիսկոպոսներից բաղկացած խումբ, որոնք, ըստ տրամաբանության, պետք է ներկայացվեին որպես բարեփոխումների կրողներ։
«Եթե մարդը բարեփոխում է ուզում, ինքը պետք է էդ մարդկանց բարձրացներ, ներկայացներ որպես գաղափարական հենարան։ Փոխարենը՝ ցուցադրաբար նվաստացնում է․ աթոռ չի դնում իրենց առաջ, կանգնած են ստորագրում։ Սա բարեփոխում չէ, սա նվաստացման գործողություն է», — ընդգծեց Դանիելյանը։
Նրա համոզմամբ՝ այս գործողությունները որևէ բովանդակային նպատակ չեն հետապնդում։ Դրանք ուղղված են մեկ բանի՝ ցույց տալու, որ իշխանությունն ունի նվաստացնելու, ճնշելու և պարտադրելու կարողություն։
«Նա ուզում է ցույց տալ, որ կարող է հասնել իր ուզածին, բայց չի կարող հասնել իր նպատակին։ Եթե իրականում նպատակ լիներ բարեփոխում իրականացնել, գործընթացը պետք է սկսվեր ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով, այլ հենց բարեփոխումների օրակարգով։ Տեխնոլոգիական առումով ամեն ինչ արվել է հակառակ հերթականությամբ` սկզբում դրվել է կաթողիկոսի հրաժարականի հարցը։ Սա արդեն պարտություն է։ Եվ այդ պարտությունը վարչապետը չի ուզում ընդունել», — նշեց Դանիելյանը։
Քաղաքագետի կարծիքով `Փաշիյանին սկսած գործընթացը արդյունք չի կարող ունենալ, իսկ ակտիվությունը նա արհեստական է որակեց։
«Փաշինյանը հայտնվել է քաղաքական թակարդում և փորձում է մինչև հունիս ցուցադրել ակտիվություն, սակայն առանց արդյունքի այդ ակտիվությունը երկար չի կարող պահպանվել։ Սա կեղծ ակտիվություն է, և իշխանությունը փաստացի պարտվել է եկեղեցու դեմ պայքարում»,– ավելացրեց նա։
Դանիելյանը, անդրադառնալով հայտարարության այն ձևակերպմանը, ըստ որի Հայ Առաքելական եկեղեցին հիմնադրել են Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ թագավորը, շեշտեց, որ սա լուրջ դավանաբանական խեղում է։
«Քրիստոնեական աստվածաբանությամբ եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի չի ստեղծել, նա իրականացրել է Հիսուսի կամքը։ Դավանաբանական խախտումների շարքին են պատկանում նաև այն պնդումները, թե ժողովուրդը պետք է ընտրի կաթողիկոսին կամ որ ամուսնացած քահանան կարող է դառնալ փոխանորդ։ Դրանք ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև ընդհանրապես քրիստոնեական ավանդույթի դեմ են»,– ավելացրեց Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ հայկական եկեղեցին համարվում է ամենաժողովրդական եկեղեցիներից մեկը, քանի որ ժողովրդի ընտրյալները մասնակցում են կաթողիկոսի ընտրությանը։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի մոտեցումը նոր չէ, քանի որ 2018 թվականին էլ հայտարարում էր, թե դատարանները պետք է ենթարկվեն ժողովրդին, սակայն դատավորները միայն օրենքին պետք է ենթարկվեն։
«Նա փորձում է ժողովրդի միջոցով վերահսկել իշխանության բոլոր ոլորտները և վերջին ինստիտուտը՝ եկեղեցին։ Բայց քանի որ այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, չի կարողանում անգամ ամբոխ հավաքել։ Սա ցույց է տալիս, որ նա արդեն վերջացած է», — ասաց քաղաքագետը։
Նշենք, որ Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը զիջում է միայն զինված ուժերին` ըստ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության հարցումների։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 63.3%-ը հավանություն է տվել Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։
Անդրադառնալով այն տեսակետին, թե եկեղեցու հարցը դարձել է քաղաքական և կարող է վերածվել ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի առանցքի, Դանիելյանը շեշտեց՝ եկեղեցին ինքնակամ քաղաքականություն չի մտել։ Նա հավելեց, որ եկեղեցին այսօր միավորում է մարդկանց որպես ազգային և քրիստոնեական ինստիտուտ։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։
Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հարցը պաշտոնապես դարձրեց քաղաքական. Էդմոն Մարուքյան
Լրահոս
0