https://arm.sputniknews.ru/20251218/katvoghikvosi-hrazharakany-pahanjvogh-episkvopvosnerin-dimavvorecin-u-tshanaparhecin-sulvocnervov-97026696.html
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին դիմավորեցին ու ճանապարհեցին սուլոցներով
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին դիմավորեցին ու ճանապարհեցին սուլոցներով
Sputnik Արմենիա
Նրանք չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին ընթանում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ տեղի ունեցող միասնական աղոթքը։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T18:40+0400
2025-12-18T18:40+0400
2025-12-18T19:38+0400
տեսանյութեր
տեսանյութ
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
քարոզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97028544_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7e2cb923e75c5604ee197e837276895e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի տաճարի տարածքում այս պահին լարված իրավիճակ է։ Հայ առաքելական եկեղեցու դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավին միացած եպիսկոպոսներն իրենց իսկ հրավիրած հավաքին ժամանեցին բավականին ուշ` հիմնականում քաղաքացիական հագուստով մարդկանց (ենթադրաբար` առանց համազգեսի ոստիկանների–խմբ.) ուղեկցությամբ։Երեկ հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։Այսօր 10 եպիսկոպոսները չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։Գարեգին Երկրորդը զանգերի ղողանջների ներքո մտավ Մայր տաճար. միասնական աղոթքը սկսվեցԿաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։ Հավաքվածները նրանց ուղղությամբ բղավում էին «Հուդա», «ամոթ» և վանկարկում «վեհափառ»։Կարճ ելույթից հետո կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները քաղաքացիական հագուստով մարդկանց խիտ շարքերով շրջապատված` դուրս եկան տաճարի տարածքից ու նստելով մեքենա` արագ հեռացան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից։Նույն այդ ժամանակ եկեղեցում հնչում էր Գարեգին 2–րդի քարոզը։Ի դեպ, Sputnik Արմենիայի լրագրողը տեղից հայտնում է, որ մի կողմից Փաշինյանի կողմնակիցները փորձում են կոտրել Մայր աթոռի դռները, մյուս կողմից կաթողիկոսի կողմնակիցները խոչընդոտում են նրանց։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են հանդարտեցնել իրավիճակը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների հեռացումը Մայր աթոռից
Sputnik Արմենիա
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների հեռացումը Մայր աթոռից
2025-12-18T18:40+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97028544_240:0:1680:1080_1920x0_80_0_0_545ad5edb6a669476b722aebc7f8bbc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, քարոզ
տեսանյութեր, տեսանյութ, видео, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, քարոզ
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին դիմավորեցին ու ճանապարհեցին սուլոցներով
18:40 18.12.2025 (Թարմացված է: 19:38 18.12.2025) Նրանք չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին ընթանում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ տեղի ունեցող միասնական աղոթքը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի տաճարի տարածքում այս պահին լարված իրավիճակ է։ Հայ առաքելական եկեղեցու դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավին միացած եպիսկոպոսներն իրենց իսկ հրավիրած հավաքին ժամանեցին բավականին ուշ` հիմնականում քաղաքացիական հագուստով մարդկանց (ենթադրաբար` առանց համազգեսի ոստիկանների–խմբ.) ուղեկցությամբ։
Երեկ հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այսօր 10 եպիսկոպոսները չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։ Հավաքվածները նրանց ուղղությամբ բղավում էին «Հուդա», «ամոթ» և վանկարկում «վեհափառ»։
«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր տաճարի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,–հայտարարեցին նրանք։
Կարճ ելույթից հետո կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները քաղաքացիական հագուստով մարդկանց խիտ շարքերով շրջապատված` դուրս եկան տաճարի տարածքից ու նստելով մեքենա` արագ հեռացան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից։
Նույն այդ ժամանակ եկեղեցում հնչում էր Գարեգին 2–րդի քարոզը։
Ի դեպ,
Sputnik Արմենիայի լրագրողը տեղից հայտնում է, որ մի կողմից Փաշինյանի կողմնակիցները փորձում են կոտրել Մայր աթոռի դռները, մյուս կողմից կաթողիկոսի կողմնակիցները խոչընդոտում են նրանց։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են հանդարտեցնել իրավիճակը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։