https://arm.sputniknews.ru/20260105/2025-y-halatsanqneri-tari-er-bagrat-ev-arshak-srbazannery-ugherdz-en-hghel-qkh-ic--97474496.html
2025-ը հալածանքների տարի էր․ Բագրատ և Արշակ սրբազանները ուղերձ են հղել ՔԿՀ-ից
2025-ը հալածանքների տարի էր․ Բագրատ և Արշակ սրբազանները ուղերձ են հղել ՔԿՀ-ից
Sputnik Արմենիա
Հոգևորականները մաղթել են, որ հայ ազգի կյանքից հեռանա չարիքն իր բոլոր դրսևորումներով։ 05.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-05T12:06+0400
2026-01-05T12:06+0400
2026-01-05T12:13+0400
հայաստան
բագրատ սրբազան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334159_0:0:1600:901_1920x0_80_0_0_e07ea74ee55380a889c32ffd6661b215.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձով են հանդես եկել։«Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում։ Աղոթում ենք, որ Աստվածորդու ծննդյան հրաշքով նոր կյանքի և հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի 2026 թվականին»,- գրել են սրբազանները։Հոգևորականները մաղթել են, որ հայ ազգի կյանքից հեռանա չարիքն իր բոլոր դրսևորումներով, ինչպես նաև սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը, իսկ կյանքում էլ հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը, պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը և հաղթանակը։Նրանք ընդգծել են՝ թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի։Բարձրաստիճան հոգևորականներն իրենց մաղթանքներում նաև նշել են, որ Սուրբ ծննդյան հրաշքով «հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15: 13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13: 12)...Նրանք շեշտել են՝ դեպի ազատագրում և հաղթանակ, ու այն ամենն, ինչ Աստծունն է, բարի է:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։Հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334159_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c39d7badf917bf2961fe962108b33c7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
հայաստան, բագրատ սրբազան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
2025-ը հալածանքների տարի էր․ Բագրատ և Արշակ սրբազանները ուղերձ են հղել ՔԿՀ-ից
12:06 05.01.2026 (Թարմացված է: 12:13 05.01.2026) Հոգևորականները մաղթել են, որ հայ ազգի կյանքից հեռանա չարիքն իր բոլոր դրսևորումներով։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձով են հանդես եկել։
«Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում։ Աղոթում ենք, որ Աստվածորդու ծննդյան հրաշքով նոր կյանքի և հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի 2026 թվականին»,- գրել են սրբազանները։
Հոգևորականները մաղթել են, որ հայ ազգի կյանքից հեռանա չարիքն իր բոլոր դրսևորումներով, ինչպես նաև սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը, իսկ կյանքում էլ հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը, պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը և հաղթանակը։
«Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ է՛լ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան կարևոր իմաստով։ Այն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացեք և ցնծացեք...» (Մատթ. 5: 11-12): Եվ նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել «պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Ես. 57:19)»,- նշել են սրբազանները:
Նրանք ընդգծել են՝ թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի։
Բարձրաստիճան հոգևորականներն իրենց մաղթանքներում նաև նշել են, որ Սուրբ ծննդյան հրաշքով «հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15: 13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13: 12)...
Նրանք շեշտել են՝ դեպի ազատագրում և հաղթանակ, ու այն ամենն, ինչ Աստծունն է, բարի է:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10
եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով
դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։
Հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։