00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարին՝ նոր ապօրինություններով․ Սուրենյանցը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին

© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետը վստահ է, որ ՀՀ վարչապետը Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նախորդ ելույթներով ստեղծել է այն միջավայրը, որտեղ տեղական իշխանության ներկայացուցիչները իրենց իրավունք են վերապահում անցնել օրենքի և բարոյականության սահմանները։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Տարվա սկիզբը Հայաստանի իշխանությունները նշանավորեցին պետական ռեսուրսի, վարչական լիազորությունների և քաղաքական ազդեցության բացահայտ չարաշահմամբ։ Նման հայտարարություն է արել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշել է, որ չնայած Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումն իրականացվել է պետական բյուջեի հաշվին, այդուհանդերձ, միջոցառման տեսաշարում ներառվել է այսպես կոչված «սրտիկը», որը վերջին ամիսներին հանրային ընկալման մեջ հստակ նույնականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի քարոզչական վարքագծի հետ։
«Երբ պետական միջոցառման բովանդակության մեջ ներառվում է քաղաքականորեն նույնականացվող խորհրդանիշ, տեղի է ունենում պետական չեզոքության խախտում։ Հանրապետության հրապարակի տոնական միջոցառումը չի կարող և չպետք է ծառայեցվի որևէ քաղաքական ուժի կամ առաջնորդի անուղղակի քարոզչությանը։ Այստեղ խախտվում է պետական իշխանության և կուսակցական շահի սահմանազատման հիմնարար սկզբունքը»,-գրել է Սուրենյանցը։
Նա անդրադարձել է նաև Թալինում տեղի ունեցածը միջադեպին` շեշտելով, որ այն ունի արդեն ուղիղ քրեաիրավական բնույթ։
Ավելի վաղ Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տարեմուտի գիշերը նախատեսված Նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել է համայնքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ եղած նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի կողմից։ Բախումներից և անախորժություններից խուսափելու նպատակով հոգևորականներն ու հավատացյալ ժողովուրդը ստիպված են եղել լքել եկեղեցին, ինչից հետո համայնքապետի և կարգալույծ եղած հոգևորականի ներկայությամբ այնտեղ իրականացվել է փաստացի ոչ օրինական «արարողություն»։
«Այս միջադեպով խախտվել է ոչ միայն եկեղեցական կանոնական կարգը, այլև ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված կրոնական կազմակերպությունների ազատ և օրինական գործունեության իրավունքը։ Առավել մտահոգիչ է համայնքապետի հետագա հայտարարությունը, ըստ որի՝ իր անձը պետք է ներկայացվի որպես խաչքավոր, իսկ Սուրբ պատարագի ընթացքում պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Այս հայտարարությունները վկայում են վարչական կամայականության մասին։ Համայնքապետը չունի որևէ իրավասություն միջամտելու եկեղեցու ծիսակարգին կամ որոշելու հոգևոր հիշատակումների կարգը։ Նման վարքագիծը կարող է որակվել որպես կրոնական ծեսի կատարման խոչընդոտում, ինչը ՀՀ քրեական օրենսդրությամբ դիտարկվում է որպես հանցագործություն»,-գրել է քաղաքագետը։
Նա հանրության ուշադրությունն է հրավիրել իրավապահ համակարգի արձագանքի բացակայության վրա։ Սուրենյանցի խոսքով՝ կատարվածը ընտրովի արդարադատության դասական դրսևորում է, երբ օրենքը կիրառվում է ոչ թե արարքի հանրային վտանգավորության, այլ քաղաքական պատկանելիության հիման վրա։ Քաղաքագետը վստահ է, որ ՀՀ վարչապետն իր նախորդ ելույթներով ստեղծել է այն միջավայրը, որտեղ տեղական իշխանության ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում անցնել օրենքի և բարոյականության սահմանները։
«Եթե իրավապահ համակարգը չարձագանքի Թալինի դեպքին և չկանխի հնարավոր կրկնությունը հունվարի 6-ին, դա կդառնա ոչ միայն եկեղեցու, այլև իրավական պետության գաղափարի բացահայտ պարտություն»,-շեշտել է նա։
Սուրենյանցը հավելել է, որ այն պետությունը, որը չի պաշտպանում օրենքը՝ անկախ խախտողի քաղաքական դիրքից, դադարում է լինել արդար պետություն և վերածվում է իշխանության ինքնապաշտպանական գործիքի։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0