https://arm.sputniknews.ru/20251229/vehapar-hajrapetn-ajcelel-e-miqajel-srbazanin-97331645.html
Վեհափառ հայրապետն այցելել է Միքայել սրբազանին
Վեհափառ հայրապետն այցելել է Միքայել սրբազանին
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանը կշարունակի մնալ բժիշկների վերահսկողության տակ և ստանալ հետվիրահատական բուժում։ 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T14:49+0400
2025-12-29T14:49+0400
2025-12-29T14:50+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
«իզմիրլյան» բկ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90687463_0:0:1281:720_1920x0_80_0_0_dc78aea516da8e65b690f633dd413679.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը։Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վիրահատվել է դեկտեմբերի 26–ին։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90687463_107:0:1067:720_1920x0_80_0_0_7c996dfe5417efaa14554b6d5a89a36f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, «իզմիրլյան» բկ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, «իզմիրլյան» բկ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Վեհափառ հայրապետն այցելել է Միքայել սրբազանին
14:49 29.12.2025 (Թարմացված է: 14:50 29.12.2025) Միքայել սրբազանը կշարունակի մնալ բժիշկների վերահսկողության տակ և ստանալ հետվիրահատական բուժում։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը։
«Միքայել սրբազանի վիճակը բավարար է գնահատվում, նա կշարունակի մնալ բժիշկների վերահսկողության տակ և ստանալ հետվիրահատական բուժում»,–ասաց Դեմիրճյանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
վիրահատվել է դեկտեմբերի 26–ին։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ
վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։