00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել սրբազանն օրհնում է պատուհանից. աջակիցները շարական են երգում բուժկենտրոնի բակում

Բաժանորդագրվել
Սրբազանի եղբորորդու խոսքով` Միքայել Աջապահյանի վիրահատությունը հաջող է անցել։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրը, հավատավորները հավաքվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բակում և ակցիա են անում ի աջակցություն սրբազանի։
Երեկ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ։
Ինչպես լրագրողներին հայտնեց սրբազանի եղբորորդին` Արտաշես սարկավագ Աջապահյանը, վիրահատությունը շատ լավ է անցել, Միքայել Աջապահյանն իրեն լավ է զգում, որևէ խնդիր այս պահին չկա։
Նշենք, որ ակցիա մասնակիցները ԲԿ–ի բակում շարականներ են երգում։ Կադրերում երևում է` ինչպես է սրբազանը հիվանդանոցի պատուհանից օրհնում ներկաներին։ Սրբազանն այսօր դառնում է 62 տարեկան։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
Լրահոս
0