https://arm.sputniknews.ru/20251226/miqajel-srbazani-khnamakal-unenalu-khndiry-kargavvorvel-e-pashtpanakan-tim-97283397.html
Միքայել սրբազանի խնամակալ ունենալու խնդիրը կարգավորվել է. պաշտպանական թիմ
Միքայել սրբազանի խնամակալ ունենալու խնդիրը կարգավորվել է. պաշտպանական թիմ
Sputnik Արմենիա
Պաշտպանական թիմը հայտնել է, որ սրբազան հորը կխնամի եղբորորդին։ 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T20:43+0400
2025-12-26T20:43+0400
2025-12-26T20:49+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
խնամակալ
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035839_0:0:1600:901_1920x0_80_0_0_87649119e049e28f1a978af01ed053d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին խնամակալ ունենալու հարցը լուծվեց։ Այս մասին հայտնել է Սրբազանի պաշտպանական թիմը։Ավելի վաղ հայտնել էինք, որԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ խնամակալ ունենալու իրավունքը` չթույլատրելով Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել Միքայել Աջապահյանի հիվանդասենյակում։Հիշեցնենք, որ այսօր Միքայել սրբազանին վիրահատել են։ Վիրահատությունը երեկ հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035839_177:0:1600:1067_1920x0_80_0_0_374c674e8b1669581c82b365859ca8c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, խնամակալ, վիրահատություն
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, խնամակալ, վիրահատություն
Միքայել սրբազանի խնամակալ ունենալու խնդիրը կարգավորվել է. պաշտպանական թիմ
20:43 26.12.2025 (Թարմացված է: 20:49 26.12.2025) Պաշտպանական թիմը հայտնել է, որ սրբազան հորը կխնամի եղբորորդին։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին խնամակալ ունենալու հարցը լուծվեց։ Այս մասին հայտնել է Սրբազանի պաշտպանական թիմը։
«Կրկին տեղեկանք ներկայացվեց Երևան-Կենտրոն ՔԿՀ֊ին: Միքայել Սրբազանի եղբորորդին հետվիրահատական շրջանում կխնամի Սրբազանին»,– հայտնել է փաստաբանական թիմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ խնամակալ ունենալու իրավունքը` չթույլատրելով Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել Միքայել Աջապահյանի հիվանդասենյակում։
Հիշեցնենք, որ այսօր Միքայել սրբազանին
վիրահատել են։ Վիրահատությունը երեկ հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ
վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։