https://arm.sputniknews.ru/20251225/majr-atvorin-anhatujc-sepakanutjan-iravunqvov-hvogh-ajlevs-chi-trvi-nakhagitsy-hastatvec-97226059.html
Մայր աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. նախագիծը հաստատվեց
Մայր աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. նախագիծը հաստատվեց
Sputnik Արմենիա
Ըստ ՏԿԵՆ–ի հիմնավորման` նախագծի նպատակը որևէ կազմակերպության գործունեությունը սահմանափակելը չէ։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T11:52+0400
2025-12-25T11:52+0400
2025-12-25T11:53+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
հող
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a8f897481e871f64709280b9bacaf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի. կառավարությունը ընդունեց ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն` պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հրաժարվել այս մոտեցումից։Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման կարգավորումն այլևս նպատակահարմար չէ, քանի որ նույն օրենսգրքում արդեն իսկ գոյություն ունի այլ դրույթ։ Խոսքը Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի մասին է, որը նախատեսում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրում՝ առանց մրցույթի։ Այսինքն՝ օրենսդրական մակարդակում արդեն կա մեխանիզմ, որով հնարավոր է հողը տրամադրել առանց այն սեփականության փոխանցելու։Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակն է ոչ թե սահմանափակել որևէ կազմակերպության գործունեությունը, այլ ապահովել հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին, չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_85:0:1509:1068_1920x0_80_0_0_f6d2c29c4a205bca476ea252eb2595d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հող, հհ կառավարություն
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հող, հհ կառավարություն
Մայր աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. նախագիծը հաստատվեց
11:52 25.12.2025 (Թարմացված է: 11:53 25.12.2025) Ըստ ՏԿԵՆ–ի հիմնավորման` նախագծի նպատակը որևէ կազմակերպության գործունեությունը սահմանափակելը չէ։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի. կառավարությունը ընդունեց ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն` պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հրաժարվել այս մոտեցումից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման կարգավորումն այլևս նպատակահարմար չէ, քանի որ նույն օրենսգրքում արդեն իսկ գոյություն ունի այլ դրույթ։ Խոսքը Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի մասին է, որը նախատեսում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրում՝ առանց մրցույթի։ Այսինքն՝ օրենսդրական մակարդակում արդեն կա մեխանիզմ, որով հնարավոր է հողը տրամադրել առանց այն սեփականության փոխանցելու։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչը նշանակում է, որ պետության կամ համայնքի հողերը այլևս չեն տրամադրվի սեփականության իրավունքով։ Փոխարենը դրանք կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։ Սա նշանակում է, որ հողը շարունակում է մնալ պետական կամ համայնքային սեփականություն, իսկ շահառուն ստանում է այն օգտագործելու իրավունք՝ սահմանված նպատակով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակն է ոչ թե սահմանափակել որևէ կազմակերպության գործունեությունը, այլ ապահովել հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները
պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և
տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին,
չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ
միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։