00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջ 3800 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել, մոտ 5500 դիմում՝ մերժվել

Բաժանորդագրվել
Ամենից շատ արցախցիները պետական աջակցությամբ բնակարան են ձեռք բերել Կոտայքում, Երևանում և Արմավիրում, ամենից քիչ՝ Վայոց Ձորում։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմում է ներկայացրել 9284 ընտանիք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 3794-ը ստացել է հավաստագիր, իսկ 5490 ընտանիքի դիմում մերժվել է»,- նշված է պատասխանի մեջ։ Հավաստագրերից իրացվել է 1626-ը, գերակշիռ մեծամասնությունը՝ 1463-ը, բնակարան ձեռք բերելու համար, 12-ը՝ կառուցապատման, իսկ 151-ը՝ գործող հիփոթեքի մարման համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ ամենից շատ՝ 379 հավաստագիր իրացվել է Կոտայքի մարզում բնակարան ձեռք բերելու համար, երկրորդ տեղում Երևանն է՝ 311, իսկ երրորդ տեղում՝ Արմավիրը՝ 270։ Ամենաքիչը հավաստագրերն իրացվել են Արագածոտնում և Տավուշում՝ 40-ական և Վայոց Ձորում՝ 26։
«2025 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծրագրի շրջանակում վճարվել է շուրջ 2,6 մլրդ դրամ, որն ուղղվել է ծրագրի 3 բաղադրիչներով սահմանված վճարումներին, դրական մնացորդի շրջանակում տրամադրված վերանորոգման վարկերի ու գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի մարումներին, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարների փոխհատուցմանը, կառուցապատման նպատակով հողամասի ձեռքբերմանը»,- հայտնում են նախարարությունից։
Էստեղից ոտքով իմ տուն կհասնեմ․ հայտնի է` քանի արցախցի է ՀՀ–ում տանտեր դարձել հավաստագրով
Ինչ վերաբերում է դիմումների մերժման հիմքերին (5490), հիմնական պատճառներն են․
Դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է 2020թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում,
Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը չունի ՀՀ քաղաքացիություն,
Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 2023թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք կամ օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք,
Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամն Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է։
Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում է 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։
Մոտ 200 հավաստագիր և միայն 2 իրացում․ ինչու է արցախցիների բնակապահովման ծրագիրը դանդաղում
Լրահոս
0