00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ց վատացավ տեր Վրթանեսի ինքնազգացողությունը․ մանրամասներ երեկ տեղի ունեցածից

© Sputnik / Aram Nersesyan Տեր Սարգիս քահանա Սարգսյանը
 Տեր Սարգիս քահանա Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2025
Տեր Սարգիս քահանա Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեր Սարգիսը շեշտում է՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, ընդհանուր առմամբ բոլորիս համար էլ պարտություն էր։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Մայր տաճարի դռանը, որին մոտենալիս հավատացյալները խոնարհվում են, համբուրում, մարդիկ ձեռքերով ու ոտքերով հարվածներ էին հասցնում, հայհոյում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ խոսելով նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց ժամանակ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացավ, պարզվեց՝ սրտամկանի սուր կաթված է ունեցել։
«Ես հավատացյալի այդպիսի պահվածք չեմ տեսել․․․ Բոլորս էլ հուզված էինք, լարված էինք, անհանգիստ էինք։ Տեր հայրն էլ նաև ճնշման խնդիր ունի, այս ամբողջ լարվածության մեջ դժվար էր, շունչներս չէր հերիքում, հրում էին ամեն կողմից։ Ես էլ էի դրսում տեր հորից մի փոքր հեռավորության վրա, ամեն կողմից հրմշտոց, գոռոցներ, հայհոյանքներ, շատ անհարմար, շատ վատ իրավիճակ էր։ Եվ մենք քահանա հայրերով, հավատացյալ ժողովուրդը, ովքեր կային մեր կողքին, փորձում էինք պատնեշել, որպեսզի իրենց նպատակը չիրագործվի, չկարողանան ներս մտնել Մայր տաճար և աղոթական վիճակը չխանգարեն»,– ասում է տեր Սարգիսը։
Պատմում է, որ այսօր, երբ տեսակցել են տեր հորը, նա ասել է՝ «վեհափառը դուրս եկավ ու հրմշտոցն ավելի սրվեց, զգացի՝ ծանրություն եկավ վրաս, սրտի սուր ծակոց եղավ»։
Դրանից հետ, երբ հնարավոր է դարձել, հոգևորականները շարժվել են դեպի վեհարան, կամարի մոտ արդեն տեր Վրթանեսի ինքնազգացողությունն ավելի է վատացել, շտապօգնություն են կանչել ու հոսպիտալացրել հոգևոր հորը։
Ինչ վերաբերում է երեկ կատարվածին, տեր Սարգիսը նշում է՝ ընդհանուր առմամբ, դա պարտություն էր բոլորի համար։
«Վեհափառ հայրապետը միշտ իր կոչերով, հորդորներով կանչում է բոլորիս երկխոսության, բայց, ինչպես տեսնում եք` երկխոսություն չի լինում, ուժայիններով, չգիտեմ՝ ում հավաքելով, գալիս են, հայտարարություններ են անում, պահանջներ են ներկայացնում։ Որևէ մի ընտանիքում այդպես հարց չի լուծվում, ոչ մի զավակ բողոքով, կռվով դուրս չի գալիս իր ծնողի դեմ՝ իր հաշիվները պահանջելու, հարցերը լուծելու, հրամայական ներկայացնելով»,- ասում է տեր Սարգիսը։
Խոսելով ոստիկանների մասին՝ տեր Սարգիսը նշում է՝ թեպետ ամեն կերպ փորձում էին պատշաճություն պահել, բայց չեզոքություն պահելը չստացվեց, քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային, ովքեր օգնում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին առաջանալ և ավելի հարմար դիրք զբաղեցնել Մայր տաճարի դռների դիմաց, փորձում էին ներս խուժել։ Ասում է՝ ցավալի էր երեկ տեղի ունեցածի պատկերը։
Պատմությունից հայտնի են դրվագներ, երբ մեր ժողովրդից առանձին մարդիկ անցել են թշնամու կողմը, մեկմեկու դեմ դուրս եկել, բայց նման կրկնություններ չէր ցանկանա, որ լինեին։ Հույսով լի է, որ հաջողվելու է ջնջել բաժանարար գծերն ու համախմբել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նաև նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը հավաքվել էր իր աջակցությունը հայտնելու Վեհափառին։ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, պարզվել է, որ տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Մայր աթոռի հարցով դիմել միջազգային կառույցներին
Լրահոս
0