https://arm.sputniknews.ru/20251219/geragujn-hvogevvor-khvorhurdn-arajarkel-e-majr-atvori-harcvov-dimel-mijazgajin-karujcnerin-97070866.html
Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Մայր աթոռի հարցով դիմել միջազգային կառույցներին
Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Մայր աթոռի հարցով դիմել միջազգային կառույցներին
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ ասվում է, որ Մայր աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով հետամուտ է լինելու եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը... 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T17:48+0400
2025-12-19T17:48+0400
2025-12-19T17:48+0400
գերագույն հոգևոր խորհուրդ
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97070232_0:63:1200:738_1920x0_80_0_0_2181e8a5c37e94b1085d21ad7558e948.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է պետական քարոզչամեքենայի կողմից եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ դիմել միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Նշվում է, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովն անցկացվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ՝ դեկտեմբերի 18-ին։Միաժամանակ, Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում՝ ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման համար։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։Քննարկվել են նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ու նախաձեռնված իրավական գործընթացները։ Շեշտվել է, որ Մայր աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով հետամուտ է լինելու եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, վիրավորում ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է նախօրեին վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։Ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել այս դժվարին օրերին Հայոց եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին, հավատավոր ժողովրդին՝ հակառակ կազմակերպված խժդժությունների դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97070232_67:0:1134:800_1920x0_80_0_0_105c65c3039b118f4ca18028bb12cb1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերագույն հոգևոր խորհուրդ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայտարարություն
գերագույն հոգևոր խորհուրդ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայտարարություն
Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Մայր աթոռի հարցով դիմել միջազգային կառույցներին
Հայտարարության մեջ ասվում է, որ Մայր աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով հետամուտ է լինելու եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է պետական քարոզչամեքենայի կողմից եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ դիմել միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովն անցկացվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ՝ դեկտեմբերի 18-ին։
Միաժամանակ, Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում՝ ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման համար։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։
«Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին»,- հայտնում են Մայր աթոռից։
Քննարկվել են նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ու նախաձեռնված իրավական գործընթացները։ Շեշտվել է, որ Մայր աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով հետամուտ է լինելու եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, վիրավորում ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է նախօրեին վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։
Ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել այս դժվարին օրերին Հայոց եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին, հավատավոր ժողովրդին՝ հակառակ կազմակերպված խժդժությունների դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները
պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և
տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին
չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ
միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։