https://arm.sputniknews.ru/20251218/pashinjany-pndum-e-10-episkvopvosnerin-chi-ughghvordum-bajc-voghjunum-e-nranc-97007475.html
Փաշինյանը պնդում է՝ 10 եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց ողջունում է նրանց
Փաշինյանը պնդում է՝ 10 եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց ողջունում է նրանց
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հերքեց լուրերը, թե ունի տեղապահի թեկնածու, ասաց, որ դա եպիսկոպոսների որոշելու հարցն է։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T14:05+0400
2025-12-18T14:05+0400
2025-12-18T15:01+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եկեղեցի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97005790_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f65b4a51591d1f2d0164442163815905.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե կաթողիկոսին հանգստի կոչող 10 եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց ողջունում և աջակցում է նրանց։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանն այսօր բախումների վտանգ չի՞ տեսնում։Նա մեղադրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և նրան աջակցող հոգևորականներին աղանդավոր լինելու և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին զավթելու մեջ։Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մասնակցելու է այսօր նախատեսված հավաքին, Փաշինյանը նշեց՝ այս պահին նման անհրաժեշտություն և որոշում չի տեսնում։ՀՀ վարչապետն ընդգծեց՝ 10 եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են։«Հետևաբար նրանց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր աթոռում, բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա իրենց միաբանությունն ու կեցավայրն է։ Իրենք ունեն իրենց հետևորդներին հրավիրելու լեգիտիմություն, քանի որ նաև թեմակալ առաջնորդներ են»,- ասաց Փաշինյանը։Լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ է կապում իրեն 10 եպիսկոպոսների հետ։ Ըստ Փաշինյանի՝ բացառապես «Հայաստանյայց սուրբ եկեղեցու նորոգման» օրակարգը։ Նա պնդեց, թե իրենք ունեն փոխհամաձայնություն այն հարցում, որ այդ օրակարգը հնարավոր չէ իրականացնել առանց կաթողիկոսի հեռացման։Նրա խոսքով՝ կաթողիկոսի կայացրած որոշումները ՀՀ-ի համար լեգիտիմ չեն, ինչպես, օրինակ, քահանաներին կարգալույծ հռչակելը։ՀՀ վարչապետը շեշտեց՝ կա ճգնաժամ, որը չի հանգուցալուծվելու, քանի դեռ կաթողիկոսը հեռացված չէ։Հարցին` Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՞ն է դիտարկում որպես կաթողիկոսի տեղապահ, Փաշինյանը պատասխանեց` դա ոչ թե իր, այլ եպիսկոպոսաց դասի որոշելիքն է։«Ինձ կարծիք կհարցնեն, ես կասեմ այն»,- ասաց նա՝ հավելելով, թե այս օրակարգում ինտրիգներ չի հետապնդում։ Նա նաև հերքեց, թե ունի տեղապահի թեկնածու կամ որևէ մեկի հետ նման հարց է քննարկել։ Փաշինյանը հերթական անգամ մեղադրեց կաթողիկոսին «դրսից ղեկավարվելու» մեջ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97005790_290:0:1730:1080_1920x0_80_0_0_b9b00069c8bfded217d19cb765668845.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եկեղեցի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, եկեղեցի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Փաշինյանը պնդում է՝ 10 եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց ողջունում է նրանց
14:05 18.12.2025 (Թարմացված է: 15:01 18.12.2025) Նիկոլ Փաշինյանը հերքեց լուրերը, թե ունի տեղապահի թեկնածու, ասաց, որ դա եպիսկոպոսների որոշելու հարցն է։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե կաթողիկոսին հանգստի կոչող 10 եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց ողջունում և աջակցում է նրանց։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները
պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և
տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան
հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանն այսօր բախումների վտանգ չի՞ տեսնում։
«Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով»,- ասաց Փաշինյանը։
Նա մեղադրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և նրան աջակցող հոգևորականներին աղանդավոր լինելու և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին զավթելու մեջ։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մասնակցելու է այսօր նախատեսված հավաքին, Փաշինյանը նշեց՝ այս պահին նման անհրաժեշտություն և որոշում չի տեսնում։
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ 10 եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են։
«Հետևաբար նրանց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր աթոռում, բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա իրենց միաբանությունն ու կեցավայրն է։ Իրենք ունեն իրենց հետևորդներին հրավիրելու լեգիտիմություն, քանի որ նաև թեմակալ առաջնորդներ են»,- ասաց Փաշինյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ է կապում իրեն 10 եպիսկոպոսների հետ։ Ըստ Փաշինյանի՝ բացառապես «Հայաստանյայց սուրբ եկեղեցու նորոգման» օրակարգը։ Նա պնդեց, թե իրենք ունեն փոխհամաձայնություն այն հարցում, որ այդ օրակարգը հնարավոր չէ իրականացնել առանց կաթողիկոսի հեռացման։
Նրա խոսքով՝ կաթողիկոսի կայացրած որոշումները ՀՀ-ի համար լեգիտիմ չեն, ինչպես, օրինակ, քահանաներին կարգալույծ հռչակելը։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ կա ճգնաժամ, որը չի հանգուցալուծվելու, քանի դեռ կաթողիկոսը հեռացված չէ։
Հարցին` Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՞ն է դիտարկում որպես կաթողիկոսի տեղապահ, Փաշինյանը պատասխանեց` դա ոչ թե իր, այլ եպիսկոպոսաց դասի որոշելիքն է։
«Ինձ կարծիք կհարցնեն, ես կասեմ այն»,- ասաց նա՝ հավելելով, թե այս օրակարգում ինտրիգներ չի հետապնդում։ Նա նաև հերքեց, թե ունի տեղապահի թեկնածու կամ որևէ մեկի հետ նման հարց է քննարկել։ Փաշինյանը հերթական անգամ մեղադրեց կաթողիկոսին «դրսից ղեկավարվելու» մեջ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։