https://arm.sputniknews.ru/20251218/hvordvorum-enq-zerts-mnal-sadranqneric-ngnn-majr-atvorum-spasvvogh-iradardzutjunneri-masin-96991917.html
Հորդորում ենք զերծ մնալ սադրանքներից. ՆԳՆ–ն` Մայր աթոռում սպասվող իրադարձությունների մասին
Հորդորում ենք զերծ մնալ սադրանքներից. ՆԳՆ–ն` Մայր աթոռում սպասվող իրադարձությունների մասին
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ն ընդգծել է, որ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T10:09+0400
2025-12-18T10:09+0400
2025-12-18T15:02+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
մայր աթոռ սուրբ էջմիածին
նգն ոստիկանության գվարդիա
ռազմական ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362745_0:78:1501:922_1920x0_80_0_0_02925786b772996dce138e69a7c72aeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ սադրիչ գործողություններից։ Գերատեսչությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր Մայր աթոռում սպասվող իրադարձություններին:Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362745_0:0:1501:1125_1920x0_80_0_0_b337e97c22d4474ee831244876088380.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), մայր աթոռ սուրբ էջմիածին, նգն ոստիկանության գվարդիա, ռազմական ոստիկանություն
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), մայր աթոռ սուրբ էջմիածին, նգն ոստիկանության գվարդիա, ռազմական ոստիկանություն
Հորդորում ենք զերծ մնալ սադրանքներից. ՆԳՆ–ն` Մայր աթոռում սպասվող իրադարձությունների մասին
10:09 18.12.2025 (Թարմացված է: 15:02 18.12.2025) ՆԳՆ–ն ընդգծել է, որ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ սադրիչ գործողություններից։ Գերատեսչությունը
հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր Մայր աթոռում սպասվող իրադարձություններին:
Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները
պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և
տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին:
«Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,– ասված է ՆԳՆ–ի հայտարարությունում:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։