https://arm.sputniknews.ru/20251218/inch-e-katarvum-majr-atvori-taratsqum-97021427.html
Գարեգին Բ-ի աջակիցներն ու հակառակորդները Էջմիածնում. ի՞նչ է կատարվում Մայր աթոռի տարածքում
Գարեգին Բ-ի աջակիցներն ու հակառակորդները Էջմիածնում. ի՞նչ է կատարվում Մայր աթոռի տարածքում
Sputnik Արմենիա
Հավաքվածները սպասում են կաթողիկոսի գալուն։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T17:05+0400
2025-12-18T17:05+0400
2025-12-18T17:31+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
կաթողիկոս
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97021953_0:0:1920:1080_1920x0_80_0_0_63c10ef6121c4b0cbdf9d38dac7aa9b5.jpg
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների և հակաեղեկեցական արշավ սկսած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։Հավատացյալ ժողովուրդը հավաքվել է Մայր տաճարի մուտքի մոտ և սպասում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նա հոգևորականների ուղեկցությամբ պետք է գա ժամերգության։ Հնչում է հայրապետի պահպանության մաղթերգը։ Հակաեկեղեցական արշավի կողմնակիցները բղավում են` «հեռացիր», բայց նրանց ձայնը խլացնում են հավատացյալների վանկարակումները. «Սրբազան, սրբազան, վեհափառ, վեհափառ»։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97021953_425:0:1865:1080_1920x0_80_0_0_ce2a0fd662ef76ab704c419003e0cee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս, տեսանյութ, տեսանյութեր, видео
Գարեգին Բ-ի աջակիցներն ու հակառակորդները Էջմիածնում. ի՞նչ է կատարվում Մայր աթոռի տարածքում
17:05 18.12.2025 (Թարմացված է: 17:31 18.12.2025) Հավաքվածները սպասում են կաթողիկոսի գալուն։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների և հակաեղեկեցական արշավ սկսած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։
Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները
պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և
տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան
հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։
Հավատացյալ ժողովուրդը հավաքվել է Մայր տաճարի մուտքի մոտ և սպասում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նա հոգևորականների ուղեկցությամբ պետք է գա ժամերգության։ Հնչում է հայրապետի պահպանության մաղթերգը։ Հակաեկեղեցական արշավի կողմնակիցները բղավում են` «հեռացիր», բայց նրանց ձայնը խլացնում են հավատացյալների վանկարակումները. «Սրբազան, սրբազան, վեհափառ, վեհափառ»։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։