00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենայն հայոց կաթողիկոսի` Ռուսաստան տեղափոխվելու մասին լուրերը կեղծ են. հայտարարություն

© Photo : press office of the Mother See of Holy EtchmiadzinԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2025
Բաժանորդագրվել
Հայտարարության հեղինակները նշել են, որ նման ֆեյքլուրերը 2018 թվականից մինչ օրս տարածում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի - Sputnik. Տեղեկությունները, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և եկեղեցին ղեկավարել հեռակա կարգով՝ ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ նման արատավորող և կեղծ տեղեկություններ են տարածել իշխանամետ լրատվամիջոցները Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանից մինչև Մոլդովա ծխական հոգևորականների հավաքից հետո, որտեղ նրանք իրենց հավատարմությունն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին:
Հայտարարության հեղինակները նշել են, որ 2018 թվականից մինչ օրս նման ֆեյքերը տարածում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։
«Ապատեղեկատվություն տարածելու և հանրային կարծիքը մանիպուլացնելու միջոցով նրանք փորձում են կոծկել իրենց հակաեկեղեցական և հակապետական գործունեությունը։ Այս հաղորդագրությունը իշխանությունների հիվանդագին երևակայության հերթական դրսևորումն է», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կաթողիկոսը լիովին վերահսկում է Հայ առաքելական եկեղեցու գործունեության հետ կապված գործընթացները։ Ավելին` նա ընտրվել է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են հոգևորականներ և աշխարհականներ, և եկեղեցու կանոնիկ օծված ղեկավարն է։
Ոտնձգություն կատարելով եկեղեցական միասնության և Գարեգին Բ-ի դեմ՝ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց հետևում կանգնած ուժերը ձգտում են պառակտել եկեղեցին, ստեղծել այլընտրանքային կաթողիկոսական գահ և նշանակել իրենց «կաթողիկոսին»։
«Հայաստանի իշխանության իրական նպատակն է՝ խախտելով Սահմանադրությունն ու գործող օրենսդրությունը, ամբողջությամբ իրեն ենթարկեցնել եկեղեցին՝ դրանով իսկ խաթարելով նրա միասնականությունը», – ընդգծվում է հայտարարության մեջ:
Ավելին` այդ գործողություններն ուղղված են հայ ժողովրդի միասնականության դեմ և տանում են դեպի ինքնաոչնչացում։
Ընդգծվում է, որ նման փորձերը դատապարտված են լիակատար ձախողման։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուց
Լրահոս
0