00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուց

Բաժանորդագրվել
Վեհափառի և Միքայել սրբազանի անունը գոռացող աղջկան Փաշինյանի անվտանգությունը դուրս հանեց եկեղեցուց։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Արմավիրից Շիրակի մարզի Յոթ Վերք եկեղեցի բերված քահանան՝ Մկրտիչ Մուշադյանը, պատարագի ընթացքում զեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։ Եկեղեցում ներկա մի քանի քաղաքացիներ դրան ի պատասխան սկսեցին վանկարկել կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, որից հետո մի աղջկա անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին եկեղեցուց։
Նշենք, որ նման միջադեպ նաև անցած կիրակի գրանցվեց` Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, երբ ուժայինները բռնի ձևով եկեղեցուց հանեցին ակտիվիստ Հովհաննես Իշխանյանին, որը պատարագի ընթացքում բարձր արտաբերել է կաթողիկոսի անունը։
Հիշեցնենք, որ Յոթ Վերք եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ աջակիցներ։ Շիրակի թեմի որևէ հոգևորական այնտեղ ներկա չէ, քանի որ նրանք հրաժարվել են պատարագը մատուցել Փաշինյանին ցանկալի ձևով՝ կաթողիկոսի անունը զեղչելով։
Ավելի վաղ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել էր, որ այն պատարագներին, որոնց իրենք մասնակցում են, չի հնչում կաթողիկոսի անունը։ Նա նաև չէր հերքել այն տեղեկությունները, թե ԱԱԾ ծառայողները Շիրակում հանդիպել էին հոգևորականների հետ՝ խնդրելով պատարագ մատուցել, զեղչել կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները։ Սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ բոլոր հոգևորականները մերժել են այս առաջարկը։
Պատարագիչ քահանան Արմավիրի թեմից Մկրտիչ Մուշադյանն է։ Մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
«Ազատություն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին». քաղաքապետարանի մոտ պաստառ են կախել
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրահոս
0