00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր աթոռն անդրադարձել է պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը զեղչելուն

© Sputnik / Aram NersesyanՊատարագ Մայր աթոռում
Պատարագ Մայր աթոռում - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2025
Պատարագ Մայր աթոռում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մայր աթոռից հայտնում են, որ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդների անունների հիշատակումը Սուրբ պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական և ընդհանրական եկեղեցու մաս։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Պատարագների ժամանակ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդների անունները զեղչելով` պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ պատարագը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռը։
Նշվում է նաև, որ այսպիսով պատարագիչն իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից ու մերժում է եկեղեցու առաջնորդի իշխանությունը։
«Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և եպիսկոպոսի անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը ոչ միայն Ընդհանրական եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնին հակառակ է, այլև աղավաղում է Սուրբ պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը»,– ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռից հիշեցնում են, որ պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի նախ ծիսական նշանակություն, հետո նաև` եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ պատարագի հացի ու բաժակի շուրջ համախմբված տեղական համայնքը՝ իբրև ընդհանրական եկեղեցու մաս, որի հոգևոր առաջնորդն է եպիսկոպոսը, իսկ պատարագիչ քահանան կամ եպիսկոպոսն իր եկեղեցական-կանոնական միությունն է հաստատում Մայր եկեղեցու և նրա առաջնորդի՝ եպիսկոպոսապետի հետ։
Նշվում է, որ հիշյալ անունների հիշատակումը Սուրբ պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական և ընդհանրական եկեղեցու մաս։
Հավելենք, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, այն պատարագներին, որին ինքը մասնակցում է, պատարագիչ քահանան չի բարձրաձայնում կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուց
Լրահոս
0