00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ բանակցային ժառանգությունը Փաշինյանի իշխանությունը կործանարար տնօրինեց. Սերժ Սարգսյան

© Photo : Office of 3rd President of RAՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2025
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանի խոսքով` համանախագահների ներկայացրած փաթեթները, որոնց շուրջ տարվել են բանակցություններ մինչև 2018 թվականը, նախատեսում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվեցին իբր երկարամյա գաղտնի բանակցության բացահայտում, սակայն այն զուտ պարզունակ փորձ էր` այլոց վրա բարդելու պատասխանատվությունը։ Նման հայտարարություն է արել Հայաստանի 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը։
Ավելի վաղ հատնել էիք, որ ՀՀ կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Դրանց թվում են 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկները։
«Շատ տարօրինակ է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող տասնյակ փաստաթղթերից Հայաստանի այսօրվա կառավարիչների հրապարակած ոչ մեծ, ընտրովի ցանկում հղումները 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին: Ոչ պակաս պարադոքսալ է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերի հրապարակումն ու հղումները։ Բոլոր այդ փաստաթղթերը, բացի Ադրբեջանից, ոչ ոք՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ էլ համանախագահ երկրները, չեն հիշել և հղում չեն արել դրանց առնվազն 2008 թվականից հետո տասը տարի։ Փաշինյանն ու իր թիմն այսօր փաստացի վերածվել են Ադրբեջանի ղեկավարության ջատագովների»,–նշել է նախագահը։
Սերժ Սարգսյանը նկատել է, որ ներկայիս իշխանությունների հիմնավորումն այն է, թե նախկինում ընդունված բանակցային փաթեթները միակողմանիորեն նպաստել են Ադրբեջանին։ Այս համատեքստում Սարգսյանը հարց է բարձրաձայնում` եթե գործընթացի պարամետրերը այդքան շահեկան էին Բաքվի համար, ինչո՞ւ էր Ադրբեջանը 2008–2018 թվականներին հետևողականորեն հրաժարվում հենց այդ առաջարկներից։
«Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է հիմք ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 5 հայտարարություններ, որոնք արվել են Լ'Ակվիլայում, Մուսկոկայում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է 2008-2017 թվականներին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ արտգործնախարարների ընդունած հայտարարությունները և 2010 թվականին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, կամ էլ հետագայում է հետքայլ արել նախնական համաձայնությունից»,– հիշեցրել է ՀՀ 3–րդ նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով` միայն 2019 թվականի հունիսին՝ Փաշինյանի իշխանության գալուց մեկ տարի անց, կողմերին հանձնվեց Կազանի գագաթնաժողովից հետո համանախագահների ստորագրած առաջին պաշտոնական (այլ ոչ թե «non paper») փաստաթուղթը՝ նույնպիսի առաջարկություններով, ինչպիսիք ներկայացվել էին 2019 թվականի ապրիլին առանց համանախագահների ստորագրության։
Ի՞նչ դրույթներ են մշակվել համանախագահների հետ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ 2008 թվականից ի վեր:
Համանախագահների ներկայացրած փաթեթները, որոնց շուրջ տարվել են բանակցություններ մինչև 2018 թվականը, ըստ Սարգսյանի, նախատեսում էին մի շարք առանցքային տարրեր, օրինակ` Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ` ինստիտուցիոնալ լիազորությունների ամբողջական փաթեթ` օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն, ինքնապաշտպանության ուժեր, արտաքին տնտեսական կապերի իրականացում, դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ-ում, ինչպես նաև հնարավորություն միջազգային կազմակերպություններին ներգրավվելու՝ առանց վերջնական կարգավիճակի որոշման սպասելու։
«Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ. Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի չկիրառման Ադրբեջանի պարտավորություն, խաղաղության պահպանման միջազգային գործողություն՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր Հայաստանի դերի ճանաչում, անվտանգության ապահովում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի միջոցով, անվտանգության երաշխիքներ համանախագահ երկրների կողմից, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի ընդունած համապատասխան բանաձև։ Նախքան վերջնական կարգավիճակի որոշումը, Լաչինի շրջանով միջանցքի օգտագործման անվտանգությունը և բոլոր հարցերը պետք է ապահովվեին և լուծվեին ԼՂ իշխանությունների կողմից՝ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոյի պայմաններով»,– թվարկել է Սերժ Սարգսյանը։
«Փաթեթային պայմանավորվածության շրջանակներում՝ այնպիսի բնութագրիչների վերաբերյալ, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի որոշումը, միջազգային և այլ հստակ երաշխիքներից ու անվտանգության միջոցների գործարկումից հետո, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքները, խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում էր հինգ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի վերադարձ, որոնք պետք է ապառազմականացվեին, և հենց շփման գծում, այլ ոչ թե Ղարաբաղում պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժերը»,–ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Փաշինյանն անտեսում էր համանախագահ երկրների ղեկավարների 2009-2013 թվականների հայտարարությունները, ԱԳ նախարարների խորհրդի և ԵԱՀԿ գագաթնաժողովի 2008-2017 թվականների հայտարարությունները։ Անտեսվում են ոչ պակաս նշանակալի հայտարարություններ, որոնք ընդունվել են 2016 թվականի մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, մոռացության են մատնվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բազմաթիվ համատեղ հայտարարությունները։
«Հենց սա է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այն ժառանգությունը, որ ստացել է Հայաստանի կառավարությունը, և որին այդքան ապաշնորհ ու այդչափ ողբերգական հետևանքներով տնօրինեց Փաշինյանի իշխանությունը»,– ավելացրել է նա։
ՀՀ 3–րդ նախագահը հորդորել է հրապարակել 2018 թվականից հետո Փաշինյանի կառավարության` Լեռնային Ղարաբաղի հետ կապված ու ստորագրված փաստաթղթերը։ Նա հիշեցրել է, որ 2018 թվականին իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում էր, թե բանակցությունները պետք է սկսեն «իրենց կետից»։ Սարգսյան ընդգծել է, որ այդ կետը երբեք չհստակեցվեց ոչ համանախագահներին, ոչ միջազգային հանրությանը։ Արդյունքում Երևանը միջազգային հարթակում ցուցադրվեց որպես անկանխատեսելի և ոչ կառուցողական գործընկեր։
Լրահոս
0