https://arm.sputniknews.ru/20251208/srbazanneri-qejsi-hetqervov-erevan-kentrvon-qkhi-qani-khuc-e-gaghtnalsvum-96672207.html
Սրբազանների «քեյսի» հետքերով․ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ի քանի՞ խուց է գաղտնալսվում
Սրբազանների «քեյսի» հետքերով․ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ի քանի՞ խուց է գաղտնալսվում
Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի և գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները կարծում են, որ քննությունը ցանկացել է ապացույցներ գտնել նրանց միջև կապի... 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T20:59+0400
2025-12-08T20:59+0400
2025-12-08T21:00+0400
հայաստան
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96671955_0:0:795:447_1920x0_80_0_0_97f021367648767fe8da13c5de9a916c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորների գաղտնալսման հարցը։Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Միքայել և Բագրատ սրբազաններին հատուկ են նստեցրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի նույն խցում, որպեսզի գաղտնալսեն, բայց դա արդյունք չի տվել, և իրավապահները չեն կարողացել ստանալ անհրաժեշտ տվյալները։ ,Ավելի ուշ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գաղտնալսումը խցում ապացուցում է, որ նրանք որևէ առնչություն չեն ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ: Sputnik Արմենիան արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էր, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ժողովրդին հայտնի է որպես «ԱԱԾ–ի պադվալ») քանի բանտախուց է գաղտնալսվում և որ դեպքերում։Նախարարությունից պատասխանել են, որ հարցումը վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներին կամ գաղտնի քննչական գործողություններին, ինչը գաղտնի տեղեկատվություն է և հրապարակման ենթակա չէՀիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96671955_0:0:795:597_1920x0_80_0_0_56c6719b0841720c7a23919df323376e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայաստան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Սրբազանների «քեյսի» հետքերով․ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ի քանի՞ խուց է գաղտնալսվում
20:59 08.12.2025 (Թարմացված է: 21:00 08.12.2025) Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի և գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները կարծում են, որ քննությունը ցանկացել է ապացույցներ գտնել նրանց միջև կապի վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորների գաղտնալսման հարցը։
Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Միքայել և Բագրատ սրբազաններին հատուկ են նստեցրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի նույն խցում, որպեսզի գաղտնալսեն, բայց դա արդյունք չի տվել, և իրավապահները չեն կարողացել ստանալ անհրաժեշտ տվյալները։ ,Ավելի ուշ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը
հայտարարեց, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գաղտնալսումը խցում ապացուցում է, որ նրանք որևէ առնչություն չեն ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ:
Sputnik Արմենիան արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էր, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ժողովրդին հայտնի է որպես «ԱԱԾ–ի պադվալ») քանի բանտախուց է գաղտնալսվում և որ դեպքերում։
Նախարարությունից պատասխանել են, որ հարցումը վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներին կամ գաղտնի քննչական գործողություններին, ինչը գաղտնի տեղեկատվություն է և հրապարակման ենթակա չէ
«Այդ գործողությունների հիմքերը, այդ թվում՝ նման լիազորություններ ունեցող անձանց շրջանակը սահմանվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով»,– ասված է գերատեսչության պատասխանում:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։