https://arm.sputniknews.ru/20251117/miqajel-ev-bagrat-srbazannerin-gaghtnalsel-en-pashtpany-manramasner-e-hajtnum-95934177.html
Կարապետյանի պաշտպանը մանրամասներ է հայտնել Միքայել և Բագրատ սրբազանների գաղտնալսումից
Կարապետյանի պաշտպանը մանրամասներ է հայտնել Միքայել և Բագրատ սրբազանների գաղտնալսումից
Sputnik Արմենիա
Պաշտպանը պնդում է, որ Սամվել Կարապետյանի մասին որևէ օպերատիվ տվյալ առկա չէ։ 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T18:27+0400
2025-11-17T18:27+0400
2025-11-17T18:44+0400
արամ վարդևանյան
բագրատ սրբազան
գաղտնալսում
սամվել կարապետյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95936993_0:0:1600:901_1920x0_80_0_0_bec3c0471a3a10aa2b87d11006a97595.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գաղտնալսումից պարզ է դառնում, որ նրանք երբևէ Սամվել Կարապետյանի հետ չեն հաղորդակցվել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դա արդեն նախաքննական գաղտնիք չէ։Նշենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարություններ էին անում՝ Սամվել Կարապետյանի անունը կապելով Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների դեմ նախաձեռնված գործի հետ` իբր ՀԷՑ-ը պետք է անջատեր քաղաի լույսերը, կոլապսային վիճակ ստեղծեր։ Պաշտպան Արամ Վարդևանյանը դեռ հունիսին հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը կրկին հարցաքննվել է և հայտարարել, որ Բագրատ սրբազանի շարժման հետ կապ չկա։ Նա հայտարարեց՝ տվյալը հասու է Քննչական կոմիտեին, սակայն դրան որևէ տրամաբանական գործողություն չի հաջորդել։«Ի՞նչ է նշանակում «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» քննչական կոմիտեի համար։ Ես չեմ հասկանում, շուրջ 5 ամիս է` չեմ կարողանում հասկանալ՝ ինչ են դրանում դատավորները տեսել»,- ասաց Վարդևանյանը՝ որպես հակադրություն հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնցում, ըստ նրա, նաև կոնկրետ սպառնալիք էր՝ «պետության համը բերաններդ կմնա» արտահայտության տեսքով։Հավելեց՝ Սամվել Կարապետյանի մասին որևէ օպերատիվ տվյալ առկա չէ։Պաշտպան Արամ Վարդևանյանը ոչ միայն խոսեց Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի և ներկայացվող ապացույցների հիմնազուրկ լինելու մասին, այլև անդրադարձավ ՀԾԿՀ-ի այսօրվա որոշմանը, որով դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Վարդևանյանի խոսքով՝ միանշանակ բողոքարկման ենթակա որոշում է։«Վստահ եմ՝ այն բողոքարկվելու է, և այդ առումով էլ հետաքրքիր զարգացումներ են լինելու»,- ասաց Վարդևանյանը։Ինչպես հայտնի է, այսօր ժամը 10։00–ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կարապետյանի կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանը պետք է ազատ արձակվեր արդեն նոյեմբերի 17–ին, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:Հիշեցնենք նաև` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95936993_200:0:1579:1034_1920x0_80_0_0_423962041fcf65e5826a17acc5c1ecbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, բագրատ սրբազան, գաղտնալսում, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
արամ վարդևանյան, բագրատ սրբազան, գաղտնալսում, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Կարապետյանի պաշտպանը մանրամասներ է հայտնել Միքայել և Բագրատ սրբազանների գաղտնալսումից
18:27 17.11.2025 (Թարմացված է: 18:44 17.11.2025) Պաշտպանը պնդում է, որ Սամվել Կարապետյանի մասին որևէ օպերատիվ տվյալ առկա չէ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գաղտնալսումից պարզ է դառնում, որ նրանք երբևէ Սամվել Կարապետյանի հետ չեն հաղորդակցվել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դա արդեն նախաքննական գաղտնիք չէ։
Նշենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ
հայտարարություններ էին անում՝ Սամվել Կարապետյանի անունը կապելով Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների դեմ նախաձեռնված գործի հետ` իբր ՀԷՑ-ը պետք է անջատեր քաղաի լույսերը, կոլապսային վիճակ ստեղծեր։ Պաշտպան Արամ Վարդևանյանը դեռ հունիսին հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը կրկին հարցաքննվել է և հայտարարել, որ Բագրատ սրբազանի շարժման հետ կապ չկա։
«Միքայել և Բագրատ սրբազաններին գաղտնալսել են, և այդ խոսակցությունից պարզ է դառնում, որ իրենցից որևէ մեկը երբևէ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել»,- ասաց Վարդևանյանը։
Նա հայտարարեց՝ տվյալը հասու է Քննչական կոմիտեին, սակայն դրան որևէ տրամաբանական գործողություն չի հաջորդել։
«Ի՞նչ է նշանակում «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» քննչական կոմիտեի համար։ Ես չեմ հասկանում, շուրջ 5 ամիս է` չեմ կարողանում հասկանալ՝ ինչ են դրանում դատավորները տեսել»,- ասաց Վարդևանյանը՝ որպես հակադրություն հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնցում, ըստ նրա, նաև կոնկրետ սպառնալիք էր՝ «պետության համը բերաններդ կմնա» արտահայտության տեսքով։
Հավելեց՝ Սամվել Կարապետյանի մասին որևէ օպերատիվ տվյալ առկա չէ։
Պաշտպան Արամ Վարդևանյանը ոչ միայն խոսեց Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի և ներկայացվող ապացույցների հիմնազուրկ լինելու մասին, այլև անդրադարձավ ՀԾԿՀ-ի այսօրվա որոշմանը, որով դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Վարդևանյանի խոսքով՝ միանշանակ բողոքարկման ենթակա որոշում է։
«Վստահ եմ՝ այն բողոքարկվելու է, և այդ առումով էլ հետաքրքիր զարգացումներ են լինելու»,- ասաց Վարդևանյանը։
Ինչպես հայտնի է, այսօր ժամը 10։00–ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կարապետյանի կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանը պետք է ազատ արձակվեր արդեն նոյեմբերի 17–ին, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
Հիշեցնենք նաև` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը
մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն: