https://arm.sputniknews.ru/20251207/teghi-e-unecel-brnazavtum-jvot-verq-ekeghecu-qahana-ter-husik-96636409.html
Տեղի է ունեցել բռնազավթում․ Յոթ Վերք եկեղեցու քահանա տեր Հուսիկ
Տեղի է ունեցել բռնազավթում․ Յոթ Վերք եկեղեցու քահանա տեր Հուսիկ
Sputnik Արմենիա
Հոգևորականը պնդում է՝ այսօր եկեղեցում անօրինականություն է կատարվել։ 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T14:02+0400
2025-12-07T14:02+0400
2025-12-07T14:31+0400
հայ առաքելական եկեղեցի
գյումրի
նիկոլ փաշինյան
պատարագ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96636241_0:0:1060:597_1920x0_80_0_0_6aee3b3a2f3113a3ce5bbb61844a0bf5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում տեղի է ունեցել բռնազավթում։ Արմավիրից Շիրակ եկած քահանա Մկրտիչ Մուշադյանի կողմից պատարագի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Յոթ Վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։Նա պատարագից անմիջապես հետո վերադարձել էր եկեղեցի՝ ստուգելու, որ կապարակնքված են մնացել այն դռները, որտեղ Շիրակի թեմի հոգևորականների համատեղ որոշմամբ՝ պահվել են եկեղեցում արարողությունների ժամանակ գործածվող հիմնական կահ-կարասին, ինչպես նաև մասունքները։Հավելենք, որ այսօր Փաշինյանը պատարագի էր մասնակցում Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Երեկ Շիրակի թեմի հոգևերականները հայտարարեցին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ հանելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Այսօր Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանն է։Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուց
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96636241_137:0:1060:692_1920x0_80_0_0_ee479cdfb473994d8d68b553e9504eb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, գյումրի, նիկոլ փաշինյան, պատարագ
հայ առաքելական եկեղեցի, գյումրի, նիկոլ փաշինյան, պատարագ
Տեղի է ունեցել բռնազավթում․ Յոթ Վերք եկեղեցու քահանա տեր Հուսիկ
14:02 07.12.2025 (Թարմացված է: 14:31 07.12.2025) Հոգևորականը պնդում է՝ այսօր եկեղեցում անօրինականություն է կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում տեղի է ունեցել բռնազավթում։ Արմավիրից Շիրակ եկած քահանա Մկրտիչ Մուշադյանի կողմից պատարագի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Յոթ Վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։
«Մարդիկ եկել են, ուժ գործադրելով հարց են կարգավորել, բայց չեն պատկերացնում, որ դա անեծքի հատված է բերում։ Եթե մտածում ես՝ դրանով օրհնության ես արժանանում, օրհնություն չի գալիս այն դեպքում, երբ կատարվում է անօրինականություն։ Անօրինականության մեջ օրհնություն փնտրելը, մեղմ ասած, խելագարություն է»,- նշեց քահանան։
Նա պատարագից անմիջապես հետո վերադարձել էր եկեղեցի՝ ստուգելու, որ կապարակնքված են մնացել այն դռները, որտեղ Շիրակի թեմի հոգևորականների համատեղ որոշմամբ՝ պահվել են եկեղեցում արարողությունների ժամանակ գործածվող հիմնական կահ-կարասին, ինչպես նաև մասունքները։
Հավելենք, որ այսօր Փաշինյանը պատարագի էր մասնակցում Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Երեկ Շիրակի թեմի հոգևերականները
հայտարարեցին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ հանելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Այսօր Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանն է։
Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։