https://arm.sputniknews.ru/20251207/erusaghemi-hajvoc-patriarqutjuny-khndrum-e-vehaparin-azgajin-ekeghecakan-zhvoghvov-hravirel-96635622.html
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել
Sputnik Արմենիա
Միաբաններն իրենց լիակատար աջակցությունն են հայտնում վեհափառ հայրապետին։ 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T13:34+0400
2025-12-07T13:34+0400
2025-12-07T13:39+0400
երուսաղեմ
երուսաղեմի հայոց պատրիարքարան
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96634146_0:69:1537:933_1920x0_80_0_0_9430b122a958925e9b7167ef6bbb8a28.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով գումարվել է արտահերթ Միաբանական ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց հայրապետի շուրջ կատարվող իրադարձությունները» օրակարգով։Սրբոց Հակոբեանց միաբանական ընդհանուր ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն հայոց հայրապետին: Ընդգծվում է՝ վեհափառ հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է:Ժողովը դիմում է վեհափառին՝ խնդրելով Ազգային եկեղեցական ժողով հրավիրել՝ քննելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուցՀիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։«Ազատություն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին». քաղաքապետարանի մոտ պաստառ են կախել
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96634146_100:0:1435:1001_1920x0_80_0_0_8dbe5518e15fb86428c21b8f7aeebad7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, երուսաղեմի հայոց պատրիարքարան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
երուսաղեմ, երուսաղեմի հայոց պատրիարքարան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել
13:34 07.12.2025 (Թարմացված է: 13:39 07.12.2025) Միաբաններն իրենց լիակատար աջակցությունն են հայտնում վեհափառ հայրապետին։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով
գումարվել է արտահերթ Միաբանական ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց հայրապետի շուրջ կատարվող իրադարձությունները» օրակարգով։
Սրբոց Հակոբեանց միաբանական ընդհանուր ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն հայոց հայրապետին: Ընդգծվում է՝ վեհափառ հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է:
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի համաձայն նրա կանոնների: Ըստ այդ կանոնների՝ միակ մարմինը, որ իրավասու է այդ խնդիրները քննելու և որոշում կայացնելու, Ազգային եկեղեցական ժողովն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ժողովը դիմում է վեհափառին՝ խնդրելով Ազգային եկեղեցական ժողով հրավիրել՝ քննելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։