https://arm.sputniknews.ru/20251207/erevani-surb-sargis-ekeghecu-pataragin-ter-shahen-chzeghchec-katvoghikvosi-anuny-96634985.html
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին Տեր Շահեն չզեղչեց կաթողիկոսի անունը
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին Տեր Շահեն չզեղչեց կաթողիկոսի անունը
Sputnik Արմենիա
Նախորդ շաբաթ նույն եկեղեցում պատարագին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը, և կաթողիկոսի անունը զեղչվել էր, չէր արտասանվել։ 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T13:19+0400
2025-12-07T13:19+0400
2025-12-07T13:43+0400
սուրբ սարգիս
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
պատարագ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96379972_0:120:1280:840_1920x0_80_0_0_567baecff7c8abd38377708402419498.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված կանոնական պատարագի ժամանակ Տեր Շահե քահանա Հայրապետյանը չզեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։Նշենք, որ նախորդ կիրակի՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում Սուրբ Սարգիս եկեղեցում։ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ մատուցված պատարագի ժամանակ զեղչվել էր ու չէր արտասանվել վեհափառի անունը։ Դրանից հետո մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ակտիվիստ Հայկ Դորունցը վանկարկել էին կաթողիկոսի անունը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները դուրս էին բերել նրանց եկեղեցուց։Հավելենք, որ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որի անվան շուրջ տարիներ շարունակ տարբեր սկանդալներ են պտտվում, այդ թվում՝ օֆշորային հաշիվների վերաբերյալ, այն բարձրաստիճան հոգևորականներից է, որը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել կաթողիկոսին գահընկեց անելու, այսպես ասած, շարժմանը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96379972_0:0:1280:960_1920x0_80_0_0_4a81c96aeadd9f6f3ae45a659a82c5fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրբ սարգիս, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ
սուրբ սարգիս, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին Տեր Շահեն չզեղչեց կաթողիկոսի անունը
13:19 07.12.2025 (Թարմացված է: 13:43 07.12.2025) Նախորդ շաբաթ նույն եկեղեցում պատարագին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը, և կաթողիկոսի անունը զեղչվել էր, չէր արտասանվել։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված կանոնական պատարագի ժամանակ Տեր Շահե քահանա Հայրապետյանը չզեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Նշենք, որ նախորդ կիրակի՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում Սուրբ Սարգիս եկեղեցում։ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ մատուցված պատարագի ժամանակ զեղչվել էր ու չէր արտասանվել վեհափառի անունը։ Դրանից հետո մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ակտիվիստ Հայկ Դորունցը վանկարկել էին կաթողիկոսի անունը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները
դուրս էին բերել նրանց եկեղեցուց։
Հավելենք, որ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որի անվան շուրջ տարիներ շարունակ տարբեր սկանդալներ են պտտվում, այդ թվում՝ օֆշորային հաշիվների վերաբերյալ, այն բարձրաստիճան հոգևորականներից է, որը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել կաթողիկոսին գահընկեց անելու, այսպես ասած, շարժմանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։