00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկել է ժամանակը հաջորդ պատարագն անելու Մայր աթոռում․ Ալեն Սիմոնյան

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Գյումրիում կատարվածը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենալու Մայր տաճարում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հասունացել է պահը պատարագ մատուցելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում առանց Շիրակի թեմի հոգևորականների մատուցված պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ մենք արդեն Մայր աթոռ Էջմիածնում անենք հաջորդ պատարագը։ Դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ, թե այդ մասին ինչ կարծիք ունի վարչապետը»,- ասաց ԱԺ նախագահը։
Պատարագի ավարտից հետո Յութուբում հրապարակված տեսանյութում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշեց՝ լավ և վատ լուրեր կան։ Լավ լուրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել է Շիրակի թեմում գտնել գոնե մեկ հոգևորական, որը պատարագ կմատուցի նրա ցանկացած ձևով ու տեքստով։
«Վատ լուրն այն է, որ ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին, իշխանությունները որոշել են գնալ Գյումրի և մարդկանց սուգը խաթարել իրենց այս արշավով, Գյումրու Յոթ Վերք եկեղեցին զավթել են, գրավել են, անգամ մոմավաճառներն են բոյկոտում․․․»,- ասաց Մարուքյանը։
Նրա կարծիքով՝ այն ամենը, ինչ այսօր Գյումրիում է կատարվում, նախապատրաստությունն է այն բանի, ինչ տեղի է ունենալու մոտ ապագայում։ Ընդգծում է՝ իշխանություններն այսօր Յոթ Վերք եկեղեցի բերեցին իրենց երգչախումբը, իրենց քահանային ու իրենց սրբազաններին։
«Սա ռեպիտիցիան է Մայր տաճարում սպասվող պատարագի։ Ինչ կարող են անել․ գնալ, Մայր տաճարը գրավել, ոստիկանական գվարդիան մտցնել այդ տարածք՝ ԱԱԾ-ով, բանով, բերել իրենց համար համապատասխան սրբազան, քահանա, խոռ, որը կերգի, շրջիկ հավատացյալների խմբեր, պաշտոնյաներ, որոնք պարտավոր են գնալ․․․Նիկոլ Փաշինյանը աութսորս (արտաքին մատակարարներին սեփական բիզնես գործընթացների մի մասի կառավարումը փոխանցելու պրակտիկա` խմբ․) արած պատարագ է արել»,- ասաց Մարուքյանը։
Այսինքն՝ նրա խոսքով իշխանությունները կարողացել են առանց տեղի համայնքի մասնակցության և աջակցության անել այս ամենը, և այս նույն սցենարը կարող է գործի դրվել Մայր աթոռում։ Նրա տեղեկություններով՝ Գյումրիում, օրինակ, պարտադրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին, պետական տարբեր կառույցների աշխատակիցներին գնալ ու մասնակցել պատարագին։
Հավելենք, որ այսօր Փաշինյանը պատարագի էր մասնակցում Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Երեկ Շիրակի թեմի հոգևերականները հայտարարեցին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ հանելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Այսօր Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանն է։
Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուց
Լրահոս
0