00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասնել է՝ ինչու է ձերբակալվել, ապա՝ կալանավորվել Արշակ սրբազանը

© Sputnik / Aram NersesyanԱրշակ սրբազան
Արշակ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2025
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն նաև պարզաբանել է, թե ինչու են անդրադարձել 7 տարվա վաղեմության գործին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասնել է, թե ինչ գործի շրջանակում է ձերբակալվել, ապա՝ կալանավորվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (ավազանի անունը՝ Սամվել)։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր սրբազանին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս, որտեղ նա հարցաքննության էր գնացել: Ավելի ուշ հայտնի դարձավ , որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։
Ըստ տարածված հաղորդագրության՝ պարզվել է, որ Ս.Խ.-ի (Արշակ սրբազան-խմբ.) ցուցումով 2018 թվականի հուլիսի 7-ին դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ ակցիայի մասնակից Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Ապա Ս.Խ.-ի հրահանգով Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը։
«Ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը»,-նշված է հաղորդագրությունում։
ՀՀ քննչական կոմիտեն նաև պարզաբանել է, թե ինչու են անդրադարձել 2018 թվականի գործին։ Նշվում է, որ ՔԿ-ի նախագահի կողմից հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների արդյունքներն ամփոփելու ժամանակ հանձնարարվել է վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Այսօր` դեկտեմբերի 5–ին, դատարանը 2–ամսյա կալանք սահմանեց նաև Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի նկատմամբ։
Լրահոս
0