https://arm.sputniknews.ru/20251127/arcakh-miutjuny-ekh-patgamavvornerin-kvoch-e-anum-nerka-linel-baqvi-datavarutjunnerin-96274705.html
«Արցախ» միությունը ԵԽ պատգամավորներին կոչ է անում ներկա լինել Բաքվի «դատավարություններին»
«Արցախ» միությունը ԵԽ պատգամավորներին կոչ է անում ներկա լինել Բաքվի «դատավարություններին»
Sputnik Արմենիա
Հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումները բեմադրության վերածված գործընթացներ են, որոնց նպատակն է Արցախի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված... 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T12:21+0400
2025-11-27T12:21+0400
2025-11-27T13:24+0400
արցախ
բաքու
դատարան
դատ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
եվրոպական խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95813082_0:49:945:581_1920x0_80_0_0_3cda076f5579f246a7b435547a56a95e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ «Արցախ» միությունը դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ կոչ անելով մեկնել Բաքու և ներկա լինել պատանդառված հայերի ապօրինի դատավարություններին։ Միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդարան է ուղարկել ամենալայնածավալ զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստել են «Արցախ» միությունը և գործընկեր կազմակերպությունները («Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն», «Իրավունքի գերակայություն» ՀԿ, «Հայկական իրավական ճակատ» և մի խումբ իրավապաշտպաններ):«Միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր 23 գերիները համապատասխանում են պետական պատանդ ճանաչվելու սահմանմանը: Պատանդ վերցնելու միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածը հանցագործությունը սահմանում է որպես անձի առևանգում կամ կալանավորում և վնաս հասցնելու սպառնալիք երրորդ կողմին (այդ թվում` համայնքին)` գործողությունների կամ գործողություններից ձեռնպահ մնալու հարկադրելու նպատակով սահմանելով այն որպես ազատ արձակման նախապայման»,- շեշտում են միությունից։Ուստի 23 հայ բանտարկյալների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով շարունակվող հետապնդումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ իրականացվող ևս մեկ ակտ է։Քարոզչական խա՞ղ, թե՞ երկխոսություն. հայ փորձագետների` Բաքու կատարած այցի հետքերովՄիաժամանակ միությունն ընդգծում է, որ պատանդների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումները քաղաքական բեմադրության վերածված գործընթացներ են, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված հանցագործությունները կոծկելու նպատակով: «Արցախ» միությունը կարծում է, որ սա նաև ավելի լայն ռազմավարության մի մաս է։«Արցախ» միության և գործընկեր կազմակերպությունների զեկույցում նաև մանրամասն անդրադարձ է արվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանից վտարվելուց հետո վերահսկողության մեխանիզմների վատթարացմանը, ներկայացվում են միջազգային հանրության արձագանքները, այդ թվում՝ ԵՄ հաստատությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հնչած բազմաթիվ պահանջներն ու կոչերը:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95813082_53:0:893:630_1920x0_80_0_0_f504241a76c88ec9c330487e660cb7cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բաքու, դատարան, դատ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, եվրոպական խորհուրդ
արցախ, բաքու, դատարան, դատ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, եվրոպական խորհուրդ
«Արցախ» միությունը ԵԽ պատգամավորներին կոչ է անում ներկա լինել Բաքվի «դատավարություններին»
12:21 27.11.2025 (Թարմացված է: 13:24 27.11.2025) Հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումները բեմադրության վերածված գործընթացներ են, որոնց նպատակն է Արցախի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված հանցագործությունները կոծկելը:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ «Արցախ» միությունը դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ կոչ անելով մեկնել Բաքու և ներկա լինել պատանդառված հայերի ապօրինի դատավարություններին։ Միության տարածած
հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդարան է ուղարկել ամենալայնածավալ զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստել են «Արցախ» միությունը և գործընկեր կազմակերպությունները («Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն», «Իրավունքի գերակայություն» ՀԿ, «Հայկական իրավական ճակատ» և մի խումբ իրավապաշտպաններ):
«Գերեվարված հայերից յոթն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների՝ ստանալով 15-20 տարվա ազատազրկման պատիժ: Մյուս տասնվեցը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև»,- նշում է միությունը՝ շեշտելով, որ ԵԽ պատգամավորների ներկայությունն այս դատավարություններին կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր 23 գերիները համապատասխանում են պետական պատանդ ճանաչվելու սահմանմանը: Պատանդ վերցնելու միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածը հանցագործությունը սահմանում է որպես անձի առևանգում կամ կալանավորում և վնաս հասցնելու սպառնալիք երրորդ կողմին (այդ թվում` համայնքին)` գործողությունների կամ գործողություններից ձեռնպահ մնալու հարկադրելու նպատակով սահմանելով այն որպես ազատ արձակման նախապայման»,- շեշտում են միությունից։
Ուստի 23 հայ բանտարկյալների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով շարունակվող հետապնդումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ իրականացվող ևս մեկ ակտ է։
Միաժամանակ միությունն ընդգծում է, որ պատանդների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումները քաղաքական բեմադրության վերածված գործընթացներ են, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված հանցագործությունները կոծկելու նպատակով: «Արցախ» միությունը կարծում է, որ սա նաև ավելի լայն ռազմավարության մի մաս է։
«Այս ռազմավարությունն արտացոլում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանական «գլխատման ծրագիրը», որը ժողովրդի ղեկավարությանը վերացնելու և վախ սերմանելու փորձ էր։ Ադրբեջանի ուղերձը 150,000 բռնի տեղահանված հայերին հստակ է՝ մի՛ վերադարձեք. հայրենիք վերադառնալու ցանկացած փորձ կհանդիպի հետագա հալածանքների»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Արցախ» միության և գործընկեր կազմակերպությունների զեկույցում նաև մանրամասն անդրադարձ է արվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանից վտարվելուց հետո վերահսկողության մեխանիզմների վատթարացմանը, ներկայացվում են միջազգային հանրության արձագանքները, այդ թվում՝ ԵՄ հաստատությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հնչած բազմաթիվ պահանջներն ու կոչերը:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: