https://arm.sputniknews.ru/20251125/qarvozchakan-khagh-te-erkkhvosutjun-haj-pvordzagetneri-baqu-katarats-ajci-hetqervov-96199165.html
Քարոզչական խա՞ղ, թե՞ երկխոսություն. հայ փորձագետների` Բաքու կատարած այցի հետքերով
Քարոզչական խա՞ղ, թե՞ երկխոսություն. հայ փորձագետների` Բաքու կատարած այցի հետքերով
Sputnik Արմենիա
Հայկ Խալաթյանի խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են՝ աջակցելու Հայաստանում իրենց համար հարմար իշխանությունների պահպանմանը։ 25.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-25T22:28+0400
2025-11-25T22:28+0400
2025-11-25T22:28+0400
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
հիքմեթ հաջիև
հայկ խալաթյան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/16/96127319_0:105:1280:826_1920x0_80_0_0_be8b30bde3f251505a1bb6f043447cd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները քարոզչական քայլ են և չեն կարող վստահություն առաջացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը` անդրադառնալով հայկական պատվիրակության` Բաքու կատարած այցին։Հայկական պատվիրակության անդամ Արեգ Քոչինյանը նոյեմբերի 24-ին փոխանցեց Ադրբեջանի նախագահի օգնականի ուղերձը հայ հասարակությանը։ Ըստ նրա` Հաջիևն ասել է, թե Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է, և Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջ չունի։ Խալաթյանը ադրբեջանական քարոզչության բաղկացուցիչ մաս է համարում նաև Բաքու այցելած հայկական պատվիրակության հայտարարությունները։Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր ծրագրերից, Բաքուն շարունակում է առաջ տանել հայկական գործոնի լիակատար չեզոքացման ուղղությամբ իր ռազմավարական մոտեցումը։«Ցավոք սրտի, տեսնում ենք, որ 2026թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում են հայ հասարակությանը համոզել, որ խաղաղություն է եկել, որն իրականում չի եկել։ Կարծում եմ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը տարածաշրջանում հայկական գործոնի ամբողջական չեզոքացումն է։ Նրանք խաղաղության պայմանագիր կստորագրեն միայն այն պարագայում, երբ վստահ լինեն, որ դա իրենց նպատակին է ծառայում, եթե ոչ, ապա շարունակելու են ճնշումներն ու թշնամական գործողությունները ՀՀ-ի նկատմամբ։ Նրանք կարող են գնալ խաղաղության պայմանագրի միայն այն պարագայում, երբ Հայաստանն ուժեղ լինի կամ լինի հստակ միջազգային ճնշում նրանց վրա։ Մենք տեսնում ենք, որ այս պահին Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չի ձեռնարկում իր իրավունքները պաշտպանելու համար»,– ընդգծեց Խալաթյանը։Նա հավելեց, որ «խաղաղության դարաշրջան» հայտարարած Ադրբեջանում շարունակվում են սպառնալիքները, ոչնչացվում է Արցախի ժառանգությունը, իսկ Ալիևն իրեն թույլ է տալիս հայերին անվանել «հիվանդ հասարակություն»։ Անդրադառնալով տեղեկությանը, թե հայ պատվիրակությունը «պարկեշտ մերժում» է ստացել Բաքվում գտնվող գերիների հետ հանդիպման խնդրանքին` Խալաթյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն Բաքվի բանտերում պահվող գերիների ազատ արձակմամբ։«Ցավոք սրտի, իմ կարծիքով, գերիները ազատ կարձակվեն միայն այն պարագայում, եթե որևէ պետություն, հիմնականում` ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, ճնշում գործադրի Ադրբեջանի վրա կամ իր սեփական հարցերը պայմանավորի նրանց ազատումով»,– ասաց վերլուծաբանը։Խալաթյանը վստահ է, որ հայաստանյան առաջիկա ընտրություններին ընդառաջ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են՝ աջակցելու Հայաստանում իրենց համար հարմար իշխանությունների պահպանմանը։Հիշեցնենք` նոյեմբերի 21-ին հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գնացել էին Բաքու։ Դրանից առաջ ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Հայաստան։ Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/16/96127319_79:0:1215:852_1920x0_80_0_0_debcef8dd535785ec33eb42711045363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, հիքմեթ հաջիև, հայկ խալաթյան, գերի
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, հիքմեթ հաջիև, հայկ խալաթյան, գերի
Քարոզչական խա՞ղ, թե՞ երկխոսություն. հայ փորձագետների` Բաքու կատարած այցի հետքերով
Հայկ Խալաթյանի խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են՝ աջակցելու Հայաստանում իրենց համար հարմար իշխանությունների պահպանմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները քարոզչական քայլ են և չեն կարող վստահություն առաջացնել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը` անդրադառնալով հայկական պատվիրակության` Բաքու կատարած այցին։
Հայկական պատվիրակության անդամ Արեգ Քոչինյանը նոյեմբերի 24-ին
փոխանցեց Ադրբեջանի նախագահի օգնականի ուղերձը հայ հասարակությանը։ Ըստ նրա` Հաջիևն ասել է, թե Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է, և Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջ չունի։
Խալաթյանը ադրբեջանական քարոզչության բաղկացուցիչ մաս է համարում նաև Բաքու այցելած հայկական պատվիրակության հայտարարությունները։
«ՀՀ իշխանության հետ փոխկապակցված փորձագետները, որոնք Բաքու են մեկնել, փորձում են դատապաշտպանի դեր խաղալ Ադրբեջանի իշխանությունների համար, փորձում են հասարակությանը համոզել, որ այնպես չեն հասկացել Իլհամ Ալիևի` Հայաստանի, Սևանա լճի մասին հայտարարությունները։ Հարց է ծագում՝ իրենք որտեղի՞ց գիտեն, թե Ալիևը ինչ նկատի ուներ։ Փորձում են դատապաշտպանի դեր խաղալ Ալիևի համար, այսինքն՝ նպատակը ոչ թե իրականությունը փոխանցելն է, այլ քարոզչական խաղի մաս դառնալը՝ փորձելով համոզել հայ հասարակությանը, որ որևէ վտանգ չկա, կոնֆլիկտը մնացել է անցյալում։ Եթե կոնֆլիկտը անցյալում է, ապա ինչո՞ւ են մեր գերիները դեռ Ադրբեջանում, ինչո՞ւ է դատավարությունը հստակ կոնտեքստով գնում, իսկ այնտեղ մեղադրանքներ են հնչում ոչ թե նույնիսկ Արցախի հասցեին, այլ հենց Հայաստանի Հանրապետության»,– ասաց Խալաթյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր ծրագրերից, Բաքուն շարունակում է առաջ տանել հայկական գործոնի լիակատար չեզոքացման ուղղությամբ իր ռազմավարական մոտեցումը։
«Ցավոք սրտի, տեսնում ենք, որ 2026թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում են հայ հասարակությանը համոզել, որ խաղաղություն է եկել, որն իրականում չի եկել։ Կարծում եմ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը տարածաշրջանում հայկական գործոնի ամբողջական չեզոքացումն է։ Նրանք խաղաղության պայմանագիր կստորագրեն միայն այն պարագայում, երբ վստահ լինեն, որ դա իրենց նպատակին է ծառայում, եթե ոչ, ապա շարունակելու են ճնշումներն ու թշնամական գործողությունները ՀՀ-ի նկատմամբ։ Նրանք կարող են գնալ խաղաղության պայմանագրի միայն այն պարագայում, երբ Հայաստանն ուժեղ լինի կամ լինի հստակ միջազգային ճնշում նրանց վրա։ Մենք տեսնում ենք, որ այս պահին Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չի ձեռնարկում իր իրավունքները պաշտպանելու համար»,– ընդգծեց Խալաթյանը։
Նա հավելեց, որ «խաղաղության դարաշրջան» հայտարարած Ադրբեջանում շարունակվում են սպառնալիքները, ոչնչացվում է Արցախի ժառանգությունը, իսկ Ալիևն իրեն թույլ է տալիս հայերին անվանել «հիվանդ հասարակություն»։ Անդրադառնալով տեղեկությանը, թե հայ պատվիրակությունը «պարկեշտ մերժում» է ստացել Բաքվում գտնվող
գերիների հետ հանդիպման խնդրանքին` Խալաթյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն Բաքվի բանտերում պահվող գերիների ազատ արձակմամբ։
«Ցավոք սրտի, իմ կարծիքով, գերիները ազատ կարձակվեն միայն այն պարագայում, եթե որևէ պետություն, հիմնականում` ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, ճնշում գործադրի Ադրբեջանի վրա կամ իր սեփական հարցերը պայմանավորի նրանց ազատումով»,– ասաց վերլուծաբանը։
Խալաթյանը վստահ է, որ հայաստանյան առաջիկա ընտրություններին ընդառաջ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են՝ աջակցելու Հայաստանում իրենց համար հարմար իշխանությունների պահպանմանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 21-ին հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները
գնացել էին Բաքու։ Դրանից առաջ ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Հայաստան։ Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ
տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: