00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն Ռուբեն Վարդանյանի գործը մյուսներից առանձին կքննի. դատական նիստի օրը հայտնի է

© PhotoՌուբեն Վարդանյանը դատաքննության ժամանակ (17.01.2025). Բաքու
Ռուբեն Վարդանյանը դատաքննության ժամանակ (17.01.2025). Բաքու - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
Ռուբեն Վարդանյանը դատաքննության ժամանակ (17.01.2025). Բաքու
Բաժանորդագրվել
Վարդանյանին լրացուցիչ ժամանակ են տվել գործի նյութերն ուսումնասիրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին ժամանակ է տվել ուսումնասիրելու նյութերը, սակայն մերժել է համատեղել նրա գործը մյուսների հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: Վարդանյանը հայց էր ներկայացրել այդ որոշման դեմ։
«️Երկրորդ միջնորդությունը՝ լրացուցիչ ժամանակ տալ գործի նյութերն ուսումնասիրելու համար, բավարարվել է, տրվել է 10 օր ժամանակ»,–հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ️
Հավելենք, որ Բաքվում հայ գերիների դատավարության ընդհանուր գործի քննությունը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը, իսկ Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Լրահոս
0