00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2025
Բաժանորդագրվել
Հաղորդում ներկայացնողները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ներգրավված է գործողությունների մեջ, որոնք նրանք դիտարկում են որպես Հայաստանի քաղաքացիների և Հայ առաքելական եկեղեցու իրավունքների խախտումներ:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ Մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ դատախազություն հաղորդում են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ նրան մեղադրելով քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու և Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունները նախաձեռնել են գործողություններ, որոնք գնահատում են որպես ճնշում քաղաքական ընդդիմախոսների և անհամաձայնություն արտահայտող կազմակերպությունների նկատմամբ. ճնշումները հիմնականում ուղղված են Հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, մի շարք բարձրաստիճան հոգևորականների և նրանց հարազատների, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի և եկեղեցուն սատարած այլ գործիչների դեմ։
«Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության և օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ և ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքը»,- նշված է հաղորդման տեքստում։
Հաղորդում ներկայացրած գործիչները պնդում են, որ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում նշված խախտումների համար, քանի որ հենց նա է «ղեկավարում, կազմակերպում, հրահանգում և իրագործում է վերոնշյալ հանցագործությունները»։
Նրանք դատախազությանը կոչ են անում միջոցներ ձեռնարկել Սահմանադրության և օրենսդրության շրջանակում՝ քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա բոլոր հանցակիցներին։
Փաստաթղթում ներկայացված են նաև Փաշինյանի և թիմակիցների գործողությունները փաստող դրվագների մանրամասն նկարագրություններ, որոնք հեղինակները գնահատում են որպես խախտումներ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորված է հունիսի 18-ից։
Լրահոս
0