00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկչական գործողության է նման․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին

© SputnikԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանը տարակուսած է, թե ինչպես և որտեղ պետք է պետությունը բանակցի սեփականատիրոջ հետ, երբ վերջինը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը նման է ահաբեկչության։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է երկարաձգել Կարապետյանի կալանքը 2 ամիս ժամկետով։
«Սա նման է որոշակի առումով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են պատանդ պահում մարդուն։ Սա ի՞նչ վարքագիծ է»,- ասաց Վարդևանյանը։
Այս համատեքստում պաշտպանն անդրադարձավ նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ի կայացրած որոշմանը՝ ՀԷՑ-ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ։
Ըստ որոշման՝ 3 ամիս ժամանակ է տրված սեփականատիրոջ հետ բանակցություններ անցկացնելու և համաձայնության հասնելու համար։ Վարդևանյանը հարց է ուղղում․ իսկ որտե՞ղ են բանակցությունները սեփականատիրոջ հետ վարելու՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ու՞մ (որտեղ Սամվել Կարապետյանն է– խմբ․)։
Պաշտպանը շեշտեց` առաջին իսկ օրվանից այստեղ իրավական գործընթաց չկա։
«Ես հաջորդ նիստից առաջ երևի խնդրելու եմ կապ հաստատել, փորձել հասկանալ՝ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք։ Որովեհտև ՀԾԿՀ-ի որոշումը դեռ չկար, իշխանական ԶԼՄ-ներն արդեն գրում էին, որ զրկելու են լիցենզիայից»,- ասաց Վարդևանյանը։
Նա տարակուսած է՝ ինչի՞ համար է իրավական պաշտպանություն կազմակերպվում, հարյուրավոր մարդիկ հավաքվում են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գործարարին, տասնյակ լրագրողներ գալիս են լուսաբանելու գործընթացը, սակայն ելքը, ըստ նրա, կանխորոշվում է իշխանական ԶԼՄ-ի հրապարակումով։
«Այս ամենն ինչի՞ համար է արվում (նկատի ունի իրավական պաշտպանություն, աջակցություն Սամվել Կարապետյանին– խմբ․), եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը պարզապես երեկվա 18։30-ի դրությամբ կարող է դատական նիստի ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն՝ այդքան խրթին իրավական հարցերի և մյուս կողմից՝ պրիմիտիվ, անհիմն միջնորդության պայմաններով, «Հայկական ժամանակն» ամբողջն ասի, որ կալանքը պետք է երկարացվի։ Այդ նյութը 23։00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի։ Դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնենք դրա մասին, դատավորը արտահայտի իր վրդովմունքը, թե իբր «ու՞մ տեղն ենք դրել իրեն», ինքը ո՞նց է կարող է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվել։ 100-ից 100 կանխատեսումը կատարեց»,- հայտարարեց Վարդևանյանը։
Հավելեց՝ նման բան ՀՀ-ում չի տեսել․ 2 ամիս կալանքի միջնորդությունը բավարարել այն դեպքում, երբ դրանից 1 ամիս առաջ որոշում էր կայացվել կալանքը 1 ամսով երկարաձգել։
«Սա պարզապես անլրջություն է․․․ Հերթական իրավական ծաղր արձանագրեցինք՝ իրականում վիրավորական աստիճանի»,- հայտարարեց Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Դրանից հետո նրա կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։
Լրահոս
0