00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զգուշացե՛ք փարիսեցիներից». Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայտարարությունը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2025
Բաժանորդագրվել
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հիշեցրել է ՀՀ գործող իշխանությունների խոստումները սիրո, համերաշխության ու միասնության մասին, որոնց փոխարեն այսօր ունենք անմիաբանություն, ատելություն, պառակտում, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ նվաստացուցիչ ձախողումներ:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ում պետական ապարատի ճնշումների ներքո այսօր շինծու մեղադրանքներով, անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանդ վերցնում և թշնամաբար հաշվեհարդար տեսնում, նրանց ազատությունը սահմանափակելու միջոցով փորձում են վախեցնել, ճնշել, արդար ձայնը լռեցնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, փոխանցում է թեմի մամուլի ծառայությունը։
«Վարչակազմի այս բացահայտ գործելաոճը չի տեղավորվում ո՛չ սահամանադրական, ո՛չ օրենսդրական, ո՛չ միջազգային, ո՛չ էլ համամարդկային ու բարոյական արժեհամակարգի մեջ և հիշեցնում է անաստվածության տարիները, երբ կեղծ մեղադրանքներով շինծու դատավարություններ էին իրականացվում ու մարդկային ճակատագրեր խեղվում»,– նշել է արքեպիսկոպոսը:
Նրա խոսքով` բանտախցերում հայտնված մարդիկ, որոնց թվում են նաև իր հարազատ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին, իրենց հավատքը, արժանապատվությունը, հայրենիքը պաշտպանող հայորդիներ են, որոնց նկատմամբ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են քինախնդրությամբ և օրենքի կոպիտ խախտումով՝ պետականամետության շղարշի ներքո:
Փաշինյանը Վաղարշապատի հաղթանակն ընկալել է որպես «Մայր աթոռի ազատագրման» ազդակ
«Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ, որը «ո՛չ Աստծուց է վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում, անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ է անում օրենքը, խլում ուրիշների իրավունքը», և «վայելում» անպատժելիության պտուղները։ Սակայն չպիտի մոռանանք, որ անպատժելիությունը մարդուն հաճախ դրդում է հիմար և ստոր արարքների»,– ընդգծել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Նա հիշեցրել է ՀՀ գործող իշխանությունների խոստումները սիրո, համերաշխության ու միասնության մասին, որոնց փոխարեն այսօր ունենք անմիաբանություն, ատելություն, պառակտում, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ նվաստացուցիչ ձախողումներ:
«Հենց այս տեսակի մարդկանց մասին է Քրիստոս ասում. «Զգուշացե՛ք փարիսեցիներից»: Իսկ մենք գիտենք, որ փարիսեցիները տարբեր միջոցներով ու խորամանկություններով կոծկում են կատարած չար գործերը, որոնք բխում են խաբեբա ու խորամանկ, վախկոտ ու իշխանատենչ, փառասեր ու արծաթասեր սրտից, և փորձում են արդար երևալ՝ որպես Աստծո «երկրպագողներ»»,– եզրափակել է արքեպիսկոպոսը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Նոյեմբերի 3-ին դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը` Գևորգ Ներսիսյանին և եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, արդեն դատարան է ուղարկվել։
Լրահոս
0