https://arm.sputniknews.ru/20251117/garegin-bi-eghbvor-ev-eghbvorvordu-gvortsy-meghadrakan-ezrakacutjamb-dataran-e-ugharkvel-95913224.html
Գարեգին Բ–ի եղբոր և եղբորորդու գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել
Գարեգին Բ–ի եղբոր և եղբորորդու գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ նրանց փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն և դատախազությունը որոշում են կայացրել գնալ մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական... 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T11:31+0400
2025-11-17T11:31+0400
2025-11-17T11:35+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եղբայր
դատարան
գևորգ ներսիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461111_0:21:1200:696_1920x0_80_0_0_558bde7df3f79a8f0a5cc7cdbae42851.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ այսօր դատարան է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Նոյեմբերի 3-ին հայր և որդի Ներսիսյանները կալանավորվել էին նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։Դատախազությունից հայտնում են, թե նոյեմբերի 1-ին նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, Գ․Ղ․-ն «Հանրապետություն» կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում Ոսկեհատում Համբարձում Ներսիսյանը Գ. Լուսավորիչ փողոցում գտնվող իր տան մոտ հանդիպել է Գ.Ղ.-ին, տեղեկացել, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն և տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր: Ձերբակալություններով փորձում են ստիպել կաթողիկոսին հրաժարական տալ. Սուրեն ՍուրենյանցԸստ դատախազության՝ երբ Համբարձում Ներսիսյանը տեղեկացել է, որ կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը նույնպես գալու է ընտրողների հետ հանդիպելու նպատակով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ Հարություն Մկրտչյանը չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:Նշվում է, թե Գևորգ Ներսիսյանն էլ միացել է նրանց խոսակցությունը, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել՝ պահանջելով, որ Գ․Ղ․-ն հեռանա։Ըստ դատախազության՝ հետո էլ Համբարձում և Գևորգ Ներսիսյանները գնացել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման վայր, որտեղ Գևորգ Ներսիսյանը իջնել է ավտոմեքենայից, զրուցել կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են:Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը` Գևորգ Ներսիսյանին և եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461111_76:0:1143:800_1920x0_80_0_0_119730ac2e285ac8995b54fd3d2cd897.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, դատարան, գևորգ ներսիսյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, դատարան, գևորգ ներսիսյան
Գարեգին Բ–ի եղբոր և եղբորորդու գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել
11:31 17.11.2025 (Թարմացված է: 11:35 17.11.2025) Ավելի վաղ նրանց փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն և դատախազությունը որոշում են կայացրել գնալ մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ այսօր դատարան է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 3-ին հայր և որդի Ներսիսյանները կալանավորվել էին նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։
Դատախազությունից հայտնում են, թե նոյեմբերի 1-ին նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, Գ․Ղ․-ն «Հանրապետություն» կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում Ոսկեհատում Համբարձում Ներսիսյանը Գ. Լուսավորիչ փողոցում գտնվող իր տան մոտ հանդիպել է Գ.Ղ.-ին, տեղեկացել, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն և տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր:
Ըստ դատախազության՝ երբ Համբարձում Ներսիսյանը տեղեկացել է, որ կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը նույնպես գալու է ընտրողների հետ հանդիպելու նպատակով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ Հարություն Մկրտչյանը չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:
Նշվում է, թե Գևորգ Ներսիսյանն էլ միացել է նրանց խոսակցությունը, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել՝ պահանջելով, որ Գ․Ղ․-ն հեռանա։
Ըստ դատախազության՝ հետո էլ Համբարձում և Գևորգ Ներսիսյանները գնացել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման վայր, որտեղ Գևորգ Ներսիսյանը իջնել է ավտոմեքենայից, զրուցել կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին դատարանը որոշեց
1 ամսով կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը` Գևորգ Ներսիսյանին և եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):