00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական և ղազախական ցորենում վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցՑորեն
Ցորեն - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2025
Ցորեն
Բաժանորդագրվել
ՍԱՏՄ դեռևս չունի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակները 3 ուղղությամբ լաբորատոր փորձարկման է ենթարկել։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը` հավելելով, որ 2–ի ուղղությամբ որևէ խախտում չի հայտնաբերվել։
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, հղում անելով ղազախական իր աղբյուրներին, սոցիալական ցանցերում գրել էր, որ Ղազախստանից ներկրվող ցորենը պիտանի չէ սննդի մեջ օգտագործման համար` դրանից հաց թխել չի կարելի։ Նրա խոսքով` ղազախական ցորենը վարակված է աֆլա և միկո տոքսիններով։ Իսկ դրանք թույներ են, որ վնասում են մարդու ներքին օրգանները, կարող են ընդհուպ մինչև մահվան հասցնել։
«Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել»,– ասված է հայտարարությունում։
ՍԱՏՄ –ն նշել է, որ որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ռուսական ցորենի 132 վագոններ երկաթուղով Հայաստան կհասցվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Լրահոս
0