https://arm.sputniknews.ru/20251113/heci-licenzian-dadarecnelu-veraberjal-qnnarkumy-htskhum-sksvec-larvats-mtnvolvortum-95790733.html
ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտում
ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտում
Sputnik Արմենիա
Երբ Պետրոսյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ մտավ ՀԾԿՀ–ի նիստերի դահլիճ, իրարանցում սկսվեց։ 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T14:20+0400
2025-11-13T14:20+0400
2025-11-13T14:33+0400
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
տեսանյութ
տեսանյութեր
մեսրոպ մեսրոպյան
ռոմանոս պետրոսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
լիցենզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95790563_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bfa06c9bb9d680a1f91e983adf2ae6eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը, սկսվեց լարված իրավիճակում:Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Հանձնաժողովի նիստի այսօրվա օրակարգում «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու մասին որոշումը միակ հարցն է։ Որոշման նախագիծը հանձնաժողովը նախապես հրապարակել էր իր կայքում։Մինչ նիստը սկսվելը ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթի հետ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի, և նա չպետք է մասնակցի հանձնաժողովի նիստին։Երբ Պետրոսյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ մտավ ՀԾԿՀ նիստերի դահլիճ, իրարանցում սկսվեց. Պետրոսյանը սկսեց վիճել լրագրողների հետ` ասելով, որ նրանք խոչընդոտում են իր աշխատանքը։ Նա չկարողացավ որևէ հակափաստարկ ներկայացնել, թե ինչու է նա պետք է լինի կամ չլինի ՀԾԿՀ նիստին։Արդեն բուն քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբան Վարդան Ալոյանը հիմնավորեց, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանը չպետք է մասնակցի վարույթի քննարկմանը։ Նրա խոսքով` քանի որ Պետրոսյանի նկատմամբ ՀԷՑ նախկին ղեկավարությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ պատճառով նա չի կարող մասնակցել նիստին ու վարույթի քննարկմանը։Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, չհեռացավ դահլիճից և ներկա է քննարկմանը։ Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՀԷՑ–ին լիցենցիայի վերաբերյալ ՀԾԿՀ նիստը սկսվեց սկանդալով
Sputnik Արմենիա
ՀԷՑ–ին լիցենցիայի վերաբերյալ ՀԾԿՀ նիստը սկսվեց սկանդալով
2025-11-13T14:20+0400
true
PT3M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95790563_240:0:1680:1080_1920x0_80_0_0_224d65f09d60fd3e5c2c6d0959bfa21d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), видео, տեսանյութ, տեսանյութեր, մեսրոպ մեսրոպյան, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լիցենզիա
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), видео, տեսանյութ, տեսանյութեր, մեսրոպ մեսրոպյան, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լիցենզիա
ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտում
14:20 13.11.2025 (Թարմացված է: 14:33 13.11.2025) Երբ Պետրոսյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ մտավ ՀԾԿՀ–ի նիստերի դահլիճ, իրարանցում սկսվեց։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը, սկսվեց լարված իրավիճակում:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Հանձնաժողովի նիստի այսօրվա օրակարգում «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու մասին որոշումը միակ հարցն է։ Որոշման նախագիծը հանձնաժողովը նախապես հրապարակել էր իր կայքում։
Մինչ նիստը սկսվելը ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթի հետ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի, և նա չպետք է մասնակցի հանձնաժողովի նիստին։
Երբ Պետրոսյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ մտավ ՀԾԿՀ նիստերի դահլիճ, իրարանցում սկսվեց. Պետրոսյանը սկսեց վիճել լրագրողների հետ` ասելով, որ նրանք խոչընդոտում են իր աշխատանքը։ Նա չկարողացավ որևէ հակափաստարկ ներկայացնել, թե ինչու է նա պետք է լինի կամ չլինի ՀԾԿՀ նիստին։
«Այն, ինչ հիմա անում են լրագրողները, խուլիգանություն է։ Հարգելի՛ ոստիկաններ, կարգի հրավիրեք նրանց։ Նստե՛ք ձեր տեղերը»,– բարկացած սկսեց բղավել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Արդեն բուն քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբան Վարդան Ալոյանը հիմնավորեց, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանը չպետք է մասնակցի վարույթի քննարկմանը։
Նրա խոսքով` քանի որ Պետրոսյանի նկատմամբ ՀԷՑ նախկին ղեկավարությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ պատճառով նա չի կարող մասնակցել նիստին ու վարույթի քննարկմանը։
Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, չհեռացավ դահլիճից և ներկա է քննարկմանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։