https://arm.sputniknews.ru/20251110/hec-i-licenzian-dadarecnelu-masin-harcy-kqnnarkvi-nvojemberi-13-in-95661243.html
«Տաշիր կապիտալին» տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին
«Տաշիր կապիտալին» տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի որոշման նախագծում նշված է նաև, որ այն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ որոշումը ստանալու պահից 15–օրյա... 10.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-10T12:15+0400
2025-11-10T12:15+0400
2025-11-10T13:00+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
«տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:146:1280:866_1920x0_80_0_0_d69e3292bc89b892d1f1dce54956d24b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։Հարցի քննարկումը տեղի կունենա հանձնաժողովի նիստում, որի օրակարգում մեկ հարց է։ Որոշման նախագիծը հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է իր կայքում։Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի լիազորությունները կասեցնելու մասին միջնորդությանը, ապա հանձնաժողովը նշել է` օրենքով նման իրավասություն իրեն վերապահված չլինելու պայմաններում այն բավարարվել չի կարող:Որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ որոշումը ստանալու պահից 15–օրյա ժամկետում` ՀՀ վարչական դատարան, սակայն դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_611e70ed4b5f9be3bbf81c5257011a04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«Տաշիր կապիտալին» տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին
12:15 10.11.2025 (Թարմացված է: 13:00 10.11.2025) Հանձնաժողովի որոշման նախագծում նշված է նաև, որ այն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ որոշումը ստանալու պահից 15–օրյա ժամկետում` ՀՀ վարչական դատարան, սակայն դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է
հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հարցի քննարկումը տեղի կունենա հանձնաժողովի նիստում, որի օրակարգում մեկ հարց է։
Որոշման նախագիծը հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է իր կայքում։
«Ընդունել ի գիտություն, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, հաշվի առնելով, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ»,– ասված է որոշման նախագծի մեջ:
Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի լիազորությունները կասեցնելու մասին միջնորդությանը, ապա հանձնաժողովը նշել է` օրենքով նման իրավասություն իրեն վերապահված չլինելու պայմաններում այն բավարարվել չի կարող:
Որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ որոշումը ստանալու պահից 15–օրյա ժամկետում` ՀՀ վարչական դատարան, սակայն դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։