https://arm.sputniknews.ru/20251112/pashinjany-bacatrec-inchu-e-vorvoshel-banakcajin-patety-hraparakel-tareverjin-95732408.html
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է որոշել բանակցային փաթեթը հրապարակել տարեվերջին
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է որոշել բանակցային փաթեթը հրապարակել տարեվերջին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ հանձնարարել է գաղտնազերծել նաև Սերժ Սարգսյանի՝ այլ երկրի ղեկավարին ուղղված մի նամակ։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T12:17+0400
2025-11-12T12:17+0400
2025-11-12T12:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
սերժ սարգսյան
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95731510_0:0:1200:675_1920x0_80_0_0_36146b3fe595deecf92508c9cff71af6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Բանակցային փաթեթը կհրապարակվի տարեվերջին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի, և հրապարակման արգելք չի լինի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հավելեց` իր հանձնարարությամբ հիմա տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի գաղտնազերծման գործընթաց. խոսքն այլ երկրի ղեկավարին ուղղված նամակի մասին է։Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոտկաստի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ 44–օրյա պատերազմը կարող էր չլինել, եթե իշխանությունը չխուսափեր կամ ընդհանրապես չհրաժարվեր բանակցային գործընթացից։ Փաշինյանն արձագանքել էր` խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը` դրանցում ներառելով նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։Նա նաև հայտարարել էր, որ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019թ) դասավորել է, հիմա սքանավորվում են, կհրապարակվեն տարեվերջին։Ինչի՞ մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը 2018թ․ ԱԱԾ մեկուսարանում
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95731510_150:0:1050:675_1920x0_80_0_0_c25d0486f5aa708e458e76225703af5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, սերժ սարգսյան, նամակ
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, սերժ սարգսյան, նամակ
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է որոշել բանակցային փաթեթը հրապարակել տարեվերջին
12:17 12.11.2025 (Թարմացված է: 12:21 12.11.2025) ՀՀ վարչապետը նշեց, որ հանձնարարել է գաղտնազերծել նաև Սերժ Սարգսյանի՝ այլ երկրի ղեկավարին ուղղված մի նամակ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Բանակցային փաթեթը կհրապարակվի տարեվերջին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի, և հրապարակման արգելք չի լինի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընտրություններին ընդառաջ չէ։ Նախկինում ասել եմ՝ փաթեթի տերը միայն մենք չենք։ Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի, և բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա, այսինքն՝ էդ սուբյեկտը չի լինի, ու մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց` իր հանձնարարությամբ հիմա տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի գաղտնազերծման գործընթաց. խոսքն այլ երկրի ղեկավարին ուղղված նամակի մասին է։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոտկաստի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ 44–օրյա պատերազմը կարող էր չլինել, եթե իշխանությունը չխուսափեր կամ ընդհանրապես չհրաժարվեր բանակցային գործընթացից։ Փաշինյանն արձագանքել էր`
խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը` դրանցում ներառելով նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։
Նա նաև հայտարարել էր, որ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019թ) դասավորել է, հիմա սքանավորվում են, կհրապարակվեն տարեվերջին։