https://arm.sputniknews.ru/20251108/pashinjany-khvostacel-e-minchev-tareverj-hraparakel-banakcajin-patmutjan-aracqajin-pastatghtery-95619446.html
Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային պատմության առանցքային փաստաթղթեր
Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային պատմության առանցքային փաստաթղթեր
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն այսօր վաղ առավոտից արձագանքում է Սերժ Սարգսյանի արած վերջին հայտարարություններին։ 08.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-08T10:59+0400
2025-11-08T10:59+0400
2025-11-08T18:57+0400
սերժ սարգսյան
հհ նախագահ սերժ սարգսյան
հարցազրույց
բանակցություն
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95531981_0:0:1200:675_1920x0_80_0_0_b9cbe74e964639f3bce73d9c1c1813fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը։ Այս մասին նա այսօր գրել է սոցցանցերում` պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։Նշենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ 44–օրյա պատերազմը կարող էր չլինել, եթե իշխանությունը չխուսափեր կամ ընդհանրապես չհրաժարվեր բանակցային գործընթացից։ՀՀ վարչապետը խոստացել է այդ փաստաթղթերում ներառել նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպում կայացավ։ Հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95531981_226:0:1126:675_1920x0_80_0_0_3813885548063d7d7bb8379a7a882922.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, հհ նախագահ սերժ սարգսյան, հարցազրույց, բանակցություն, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, նիկոլ փաշինյան
սերժ սարգսյան, հհ նախագահ սերժ սարգսյան, հարցազրույց, բանակցություն, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, նիկոլ փաշինյան
Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային պատմության առանցքային փաստաթղթեր
10:59 08.11.2025 (Թարմացված է: 18:57 08.11.2025) ՀՀ վարչապետն այսօր վաղ առավոտից արձագանքում է Սերժ Սարգսյանի արած վերջին հայտարարություններին։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը։ Այս մասին նա այսօր գրել է սոցցանցերում` պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նշենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ
Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ 44–օրյա պատերազմը կարող էր չլինել, եթե իշխանությունը չխուսափեր կամ ընդհանրապես չհրաժարվեր բանակցային գործընթացից։
«Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ` արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը խոստացել է այդ փաստաթղթերում ներառել նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպում կայացավ։ Հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: